Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և «Հայաստան. Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի» շրջանակներում տպագրեց 21 անուն տեղեկատվական թերթիկներ: Թերթիկներում տեղեկատվություն է պարունակվում ՀՀ գյուղատնտեսության, աշխատանքի, քաղաքաշինության, վիճակագրության, մշակույթի և երիտասարդության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, լեզվի բնագավառների, արխիվային և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների գործունեության ոլորտներում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկները անվճար տարածվում են բնակչության շրջանում:
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկա տվություն է տրվում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի հսկողության և վերահսկողության ոլորտում պետության գործառույթների, մասնավորապես, Աշխատանքի պետական տեսչության նպատակների, խնդիրների, գործառույթների, պետական տեսուչների իրավունքների և պարտականությունների, հսկողության և վերահսկողության իրականացման կարգի և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվության ընթացակարգի, ջրօգտագործման տարբեր ոլորտների և ձևերի, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտում իրականացվող պետական վերահսկողության վերաբերյալ:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերում է բնապահպանության բնագավառում պետական կառավարմանը: Այն համառոտ տեղեկատվություն է պարունակում ՀՀ Բնապահպանության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում բ նապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների, պատճառված վնասների հաշվարկման և տուգանքների գանձման կարգերի վերաբերյալ:
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում Հայաստանում անասնաբուժական ծառայությունների կազմակերպման և մատուցման հարցերի, պետպատվերի շրջանակներում տրամադրվող անասնաբուժական ծառայությունների և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է գյուղատնտեսության բնագավառում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն համառոտ տեղեկատվություն է պարունակում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում Հայաստանից մշակութային արժեքների արտահանման կարգի վերաբերյալ: Տրվում են մշակութային արժեքների արտահանման ընթացակարգերը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը և այլն:
ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում պետական երիտասարդական քաղաքականության, մասնավորապես, դրա սկզբունքների, սուբյեկտների, իրականացման ուղղությունների, առաջնահերթ միջոցառումների և հարակից այլ հարցերի մասին:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում շինարարության թույլտվություն ստանալու գործընթացի, առանց շինարարության թույլտվության կատարվող շինարարական աշխատանքների, շինարարության փաստագրման գործընթացի և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում քաղաքաշինության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնելու կարգի, վերահսկողության իրականացման ձևերի, քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերում է քաղաքաշինության բնագավառում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն համառոտ տեղեկատվություն է պարունակում ՀՀ Քաղաքաշինության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերում է պետական վիճակագրության ոլորտում պետության կողմից մատուցվող ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում Ազգային վիճակագրական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, վիճակագրական տեղեկատվության տարածման եղանակների, դրանցից օգտվողների շրջանակի և այլ հարցերի վերաբերյալ:
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում բույսերի պաշտպանության համակարգի խնդիրների, այդ ոլորտում իրականացվող գործառույթների, մկնանման կրծողների դեմ տարվող քիմիական պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ:
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում Հայաստանում արխիվային գործի կազմակերպման, արխիվային հավաքածուների կազմավորման, արխիվներից օգտվելու կարգի և հարակից այլ հարցերի մասին:
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում Հայաստանում ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնություն ունեցող քաղաքացիների խմբերին, արտոնությունների տեսակների, արտոնյալ պայմաններով երթևեկելու իրավունքը հավաստող վկայականի ստացման կարգի և հարակից հարցերի մասին:
ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում հեռախոսակապի մատուցման ոլորտում ծագող իրավահարաբերությունների, մասնավորապես, հեռախոսակապի մատուցման ընդհանուր պայմանների, օպերատորի և բաժանորդի հիմնական իրավունքների և պարտականությունների, պատասխանատվության և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
ԼԵԶՎԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Սույն թերթիկում համառոտ տրվում է լեզվի բնագավառում պետության կողմից վարվող քաղաքականության, լեզվի բնագավառի իրավական կարգավորման, պետական կառավարման, վերահսկողության, Լեզվի պետական տեսչության նպատակների և գործառույթների, քաղաքացիների և իրավաբանական անձանց լեզվական պարտականությունների և պատասխանատվության, ինչպես նաև հարակից այլ հարցերի վերաբերյալ:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է բնակչությանը էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններին, մասնավորապես էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրին, մատակարարող ընկերության և սպառողի իրավունքներին և պարտականություններին, վճարման կարգին, էեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի տեղադրման և շահագործման կանոններին և հարակից այլ հարցերին:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմին, կառուցվածքին, գործառույթներին, աշխատանքների կազմակերպմանը և նրա գործունեությանն առնչվող այլ հարցերի: Այն տեղեկատվություն է պարունակում նաև հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հեռախոսահամարների վերաբերյալ:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է բնակչությանը բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններին, մասնավորապես գազի համակարգի անվտանգության ապահովմանը, մատակարարի և բնակիչների պարտականություններին, մատակարարված գազի հաշվառման և վճարման կագերին և հարակից այլ հարցերին: