ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆՆախագահ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ
Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Նրա 28-ամյա աշխատանքային փորձը ներառում է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները, իսկ մասնագիտական աշխատանքային փորձառությունը ներառում է քաղաքացիական, ոչ առևտրային, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և սահմանադրական իրավունքի բնագավառները:
Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: Կանգնած է եղել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ակունքներում և գործընկերների հետ առաջնորդում է այդ բարեփոխումները: 2016թ.-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել է ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը` դնելով սկիզբը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումներին: 2020 թվականի հունվար ամսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է հանդիսացել։ 2023 թվականից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի Մեդիա ուսումնասիրությունների կենտրոնի Ապագա մեդիայի կառավարում ծրագրի շրջանավարտ է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:

ՄԱՐԱՏ ԱՏՈՎՄՅԱՆՓոխնախագահ

Մարատ Ատովմյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվել է 2024թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի ժամանակ՝ չորս տարի ժամկետով: ԻՀԱ նախագահի կողմից Մ․ Ատովմյանը նշանակվել է փոխնախագահ միջազգային հարցերով։
Մ. Ատովմյանը ունի մասնագիտական աշխատանքի 28ամյա փորձ: Աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Ղեկավարում է ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը, դասախոսում է մի շարք բուհ-ում։ Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է:

ԱՐՓԻՆԵ ԵՂԻԿՅԱՆխորհրդի քարտուղար

Արփինե Եղիկյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
Արփինե Եղիկյանն ունի մասնագիտական աշխատանքի 11-ամյա փորձ, որը ներառում է փաստաբանական գործունեությունը, աշխատանքը առևտրային և հասարակական կազմակերպություններում: Մի շարք ծրագրերում հանդես է եկել որպես փորձագետ, իրականացրել մոնիթորինգ և իրավական գնահատում, ունի կազմակերպչական և ուսուցման փորձ:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆխորհրդի անդամ

Կարեն Քոչարյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
Կարեն Քոչարյանն ունի իրավաբանական աշխատանքի ութ տարվա փորձ, որից վեց տարի փաստաբանական գործունեության: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առևտրային և հասարակական կազմակերպություններում:
Մի շարք ծրագրերում հանդես է եկել որպես փորձագետ, իրականացրել մոնիթորինգ և իրավական գնահատում:
Նա ավարտել է Հայ-Ռուսական(Սլավոնական) Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:

ԱՐՏԱԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆգործադիր տնօրեն

Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն
Կազմակերպությանը անդամակցում է հիմնադրման պահից։ Գործադիր տնօրենի պաշտոնում կազմակերպության նախագահի հրամանով նշանակվել է 2004թ-ին: Արտակ Սարիբեկյանը կազմակերպում է կազմակերպության առօրյա աշխատանքները:
Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերում հանդիսացել է ծրագրերի ղեկավար, դրամաշնորհների պատասխանատու, ֆինանսական պատասխանատու և այլ պաշտոններ։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը։

Գայանե ԳևորգյանՀամակարգող

Գայանե Գևորգյանը 2007 թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգողը:
Ավարտել է Երևանի կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Գայանե Գևորգյանն ունի 13 տարվա իրավաբանական աշխատանքի փորձ, որից 6 տարի փաստաբանական: Դասավանդել է Երևանի կառավարման համալսարանում, Հայբուսակ համալսարանում և Գյումրու Պրոգրեսի համալսարանում:

Անահիտ Մարդոյանծրագրերի օգնական

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի օգնական
Անահիտն անդամակցում է կազմակերպությանը 2023 թվականից։ Աջակցում է Եմ ֆինանսավորմամբ իրականացվող
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրին և դրա շրջանակներում իրականացվող ուսումնական ծրագրերին։
Նա հանդիսանում է նաև ԻՀԱ-ի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգողը։
Տիրապետելով հաղորդակցման հմտություններին՝ նա զբաղվում է միջոցառումների պլանավորմամբ և իրականացմամբ, ինչպես նաև պետական, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ համագործակցային կապերի հաստատմամբ։
Զբաղվում է նաև հանրային իրազեկման բարձրացման նպատակով սոցիալական հարթակների առաջխաղացմամբ։
Ավարտել է Բրյուսովի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետը, ինչպես նաև համարվում է Թրանսփարենսի միջազգային բարեվարքության դպրոցի շրջանավարտ։

Մարիաննա Ավագյանիրավաբան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան
Հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբանը և աջակցում է Արցախից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծմանը։
Ավարտել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժինը։
2023 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։
Աշխատել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
Իրավաբանների հայկական ասոցիացիային անդամակցում է 2024 թվականից։

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆփորձագետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ
Ակտիվ ներգրավվել է Հայաստանում Հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործընթացում, մասնակցել է անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին այլընտրանքային օրենքի նախագծման աշխատանքներին, ազդարարման համակարգի բարեփոխումներին, հակակոռուպցին քաղաքականությունների մշակման աշխատանքներին, կոռուպցիայի կանխարգելման ու հակակոռուպցիոն կրթության և իրազեկման կառուցակարգերի բարելավմանը։ Ունի մեծ փորձառնություն շահերի պաշտպանության իրականացման ոլորտում։ Սյուզաննա Սողոմոնյանը ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Նա ավարտել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։
Նա 2020-2021 թթ․ եղել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2017թ.-ին Ս․ Սողոմոնյանը հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Նա դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում, հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։
Սյուզաննա Սողոմոնյանը հանդիսանում է ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ (CEPA) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ՝ ներկայացնելով ԻՀԱ-ն։

ՄԱՐԻԱՄ ԶԱԴՈՅԱՆՓորձագետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ
2014թ․-ից ներգրավված է բազմաթիվ ծրագրերում որպես ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Համաշխարհային բանկի (World Bank) ՀՀ-ում ԱՄՆ և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում՝ ուղղված ներառական և ապացուցահեն հանրային քաղաքականության մշակմանը, շահերի պաշտպանությանը, իրականացմանը և մշտադիտարկմանը հետևյալ ոլորտներում՝ հանրային վարչարարություն, լավ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար և դատական բարեփոխումներ, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն, համապատասխանություն, հանրային գնումներ, բիզնես միջավայր և ՔՀԿ-ներ, որոնք հանգեցրել են մի քանի տասնյակ բարեփոխումների նշյալ ոլորտներում։
Ներկայումս ներգրավված է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» և «Ազդարարի՛ր, Հայաստան» և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում» ծրագրերում։ Ունի նաև մեծ փորձառություն ծրագրերի ղեկավարման և կարողությունների զարգացման ասպարեզում, համակարգում է ասոցիացիայի կողմից գործարկվող ազդարարման (Բիզպաշտպան, Հայտնիր) և Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման (ArmRights.am) էլեկտրոնային հարթակները։ 2015թ․-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Մասնագիտական փորձառությունը ներառում է կորպորատիվ, քաղաքացիական, աշխատանքային, վարչական և միջազգային իրավունքի ոլորտները։ 2018թ․-ին հանդիսացել է Փաստաբանների պալատի ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մրցութային խորհրդում, 2019-2021թթ․՝ ԻՀԱ ներկայացուցիչը Կանանց հարցերով խորհրդում։
Մարիամ Զադոյանը 2021թ.-ին ավարտել է Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի Միջազգային հանրային իրավունք մասնագիտացմամբ մագիստրատուրան (ընդգրկված՝ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշային աղյուսակի (ARWU, Shanghai Ranking) լավագույն 50-ի մեջ), 2018թ.-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանության ասպիրանտուրայի գիտակրթական ծրագիրը և թեկնածուական քննությունները, 2016թ.-ին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Իրավաբանության մագիստրատուրան և 2014թ.ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության բակալավրիատը։ Մասնակցել է մի քանի տասնյակ մասնագիտական վերապատրաստումների արտերկրում, այդ թվում՝ Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում: Շուրջ 30 աշխատությունների հեղինակ և համահեղինակ է կոռուպցիայի դեմ պայքարի, լավ կառավարման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և այլ ոլորտներում, դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում։ 2018թ.-ին նրան շնորհվել է հակակոռուպցիոն հուշամեդալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից։

ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆթարգմանիչ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի թարգմանիչ
Կազմակերպությունում աշխատում է 2004թ․ից։
Ավարտել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը:
Շուրջ 20 տարի աշխատել է կրթության բնագավառում: Դասավանդել է Եղեգնաձորի և Արարատի շրջանների դպրոցներում, դպրոցի տնօրենի արտադասարանական աշխատանքների գծով տեղակալ-կազմակերպիչ, Արարատի շրջժողկրթբաժնի օտար լեզուների դասավանդման գծով դպրոցական տեսուչ-մեթոդիստ, դասավանդել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում:
Աշխատել է որպես թարգմանիչ «Ազատամարտ» թերթի քաղաքական բաժնում, աշխատակցել է «Երկիր» թերթին, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղակատվական կենտրոնում (ԱՀՀ ՀԿ կենտրոն), որպես հասարակական կապերի բաժնի աշխատակից, տեխնիկական օժանդակության բաժնում՝ բաժնի ղեկավարի օգնական, բաժնի ղեկավարի պաշտոնակատար: 2001-2004թթ.-ին Մամուլի աջակցության «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության եռալեզու ինտերնետ էջերի խմբագիր:
1998թ.-ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Արեւմտյան կառավարման հիմունքներ» եռամսյա դասընթացը:
Մասնակցել է Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված մեկնարկային վերապատրաստման՝ «Թարգմանության մարտահրավերներ․ Եվրոպական միություն, իրավական անգլերեն և հայերեն, օրենսդրական տեխնիկա, թարգմանչական տեխնիկա, թարգմանությանն օժանդակող համակարգչային» դասընթացը։

Թագուհի ՄանուկյանԼրագրող

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից հիմնադրած «Iravaban.net» անկախ մասնագիտական առցանց մեդիայի լրագրող
Թիմին միացել է 2025 թվականին։
2024 թվականին ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան ոչ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2025 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Օֆելյա ԱրսենյանԼրագրող

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից հիմնադրած «Iravaban.net» անկախ մասնագիտական առցանց մեդիայի լրագրող
Կազմակերպությանը միացել է 2025 թվականին։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Հանդիսանում է ԻՀԱ-ի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի շրջանավարտ:

Վարդան ՄանուչարյանՄոնտաժող

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից հիմնադրած «Iravaban.net» անկախ մասնագիտական առցանց մեդիայի օպերատոր-մոնտաժող։
Թիմին միացել է 2025 թվականին։
2018 թվականին ավարտել է ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրայի բաժինը։

Նունե ԵնգուլյանԼրագրող

Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնադրած «Iravaban.net» անկախ մասնագիտական առցանց մեդիայի լրագրող է։ Թիմին միացել է 2025 թվականին։ 2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, իսկ 2016 թվականին՝ նույն համալսարանի համաշխարհային պատմության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։