Լոռի

ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղ
ԻՀԱ-ի Լոռու Հակակոռուպցիոն կենտրոն
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 28.01.2000թ.-ի որոշմամբ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Լոռու մարզի ամբողջ տարածքում: Մասնաճյուղի գրասենյակը գտնվում է մարզկենտրոն Վանաձոր քաղաքում:
Լոռու Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Լոռու Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ԻՀԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Հայաստան ընդդեմ կոռուպցիայի» (նախկին անվանումը՝ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում») ծրագրի շրջանակներում:
ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս/Հեռապատճե (374 322) 22317
էլ. փոստ [email protected]
Մասնաճյուղի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Կենտրոնի համակարգող` Արթուր Սուքիասյան:

Շիրակ

ԻՀԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ
ԻՀԱ-ի Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոն
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 28.01.2000թ.-ի որոշմամբ: Մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում:
Մասնաճյուղի գրասենյակը գտնվում է մարզկենտրոն Գյումրի քաղաքում:
Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Շիրակի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ԻՀԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Հայաստան ընդդեմ կոռուպցիայի» (նախկին անվանումը՝ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում») ծրագրի շրջանակներում:
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս/Ֆաքս +(374 312) 58236
էլ. փոստ [email protected]
Մասնաճյուղի Գյումրիի գրասենյակի պատասխանատու, Կենտրոնի համակարգող` Գայանե Գևորգյան:

Սյունիք

ԻՀԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղ
ԻՀԱ-ի Սյունիքի Հակակոռուպցիոն կենտրոն
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի խորհրդի 24.06.1997թ.-ի որոշմամբ, իսկ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 28.01.2000թ.-ի որոշմամբ հաստատվել է մասնաճյուղի նոր կանոնադրությունը և մասնաճյուղի կենտրոնը Մեղրի քաղաքից տեղափոխվել է Կապան: Մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ տարածքում: Մասնաճյուղը 1998թ.-ից մինչև 2007թ.-ը ունեցել է գրասենյակ նաև Գորիս քաղաքում:
Սյունիքի Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Սյունիքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ԻՀԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Հայաստան ընդդեմ կոռուպցիայի» (նախկին անվանումը՝ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում») ծրագրի շրջանակներում:
ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72
Հեռախոս/Հեռապատճե (374 285) 52511
էլ. փոստ [email protected]
Մասնաճյուղի Կապանի գրասենյակի պատասխանատու, Կենտրոնի համակարգող` Վաչե Բաղդասարյան: