ԻՀԱ-ն և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մեծ ներգրավածություն և ազդեցություն են ունեցել հակակոռուպցիոն ռազմավարության ընդունման գործընթացում

2019 թվականի հոկտեմբերի 3-ի  նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը  և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ Ռազմավարություն), ինչը պետություն-քաղաքացիական հասարակություն գործակցության և կառուցողական երկխոսության ևս մեկ հաջողված օրինակ կարող ենք համարել:

Ստորև հակիրճ կներկայացնենք այդ գործընթացի հիմնական փուլերը՝

  • 2018թ. հունիսի 11-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիան) և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (այսուհետ՝ ԻՀԱ) ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացրել «ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարության» Հայեցակարգային դրույթներ» փաստաթուղթը, որով առաջարկվում էր փաստաթղթում ներառված թվով 49 առաջարկությունները ընդգրկել նախարարության կողմից մշակվող հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ՝ https://armla.am/en/3392.html:
  • 2018 թվականի դեկտեմբերի 19-ին ԻՀԱ-ի կողմից Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում արդարադատության նախարարության հետ համատեղ, կազմակերպվել էր Ռազմավարության նախագծի հանրային քննարկում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացնող, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ https://armla.am/40296.html: Նույն օրը ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է Ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը Կոալիցիայի առաջարկով երկարաձգվել է մինչև 2019 թվականի հունվարի 31-ը: Այս փուլում Կոալիցիայի և ԻՀԱ-ի կողմից ներկայացված թվով 49 առաջարկներից չի ընդունվել 22-ը:
  • 2019թ. հունվարի 31-ին Կոալիցիայի քարտուղարությունը ներկայացնող ԻՀԱ-ն Ռազմավարության նախագծի վերաբերյալ կարծիք-դիրքորոշում և առաջարկությունները տեղադրել է e-draft.am կայքում, ինչպես նաև թղթային տարբերակով ուղարկել արդարադատության նախարարություն՝ https://armla.am/en/3653.html: Պետք է արձանագրենք, որ այս փուլում ներկայացված  թվով 61 առաջարկներից չի ընդունվել ընդամենը 5-ը:
  • 2019 թվականի փետրվարի 14-ին  Կոալիցիան և ՒՀԱ-ն կազմել են հակիրճ տեղեկանք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդման վերաբերյալ՝ առաջարկելով ստեղծել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին՝ https://armla.am/en/3818.html: Այնուհետև 2019 թվականի օգոստոսի 12-ին Կոալիցիան և ԻՀԱ-ն վերանայել են հիշյալ հակիրճ տեղեկանքը և մշակել նոր տեղեկանք՝ https://armla.am/en/5048.html:
  • 2019թ.ապրիլի 17-18-ին  Երևանում ՀՀ արդարադատության նախարարության, ԻՀԱ-ի և Կոալիցիայի կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը՝ https://armla.am/en/3984.html: Համաժողովի ամփոփումը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://armla.am/en/4307.html:
  • ԻՀԱ-ն և Կոալիցիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրերի շրջանակներում 2019 թվականի հուլիսին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի մարզերում կազմակերպել են Ռազմավարության լրամշակված նախագծի մարզային քննարկումների շարք՝  https://armla.am/en/4588.html,   https://armla.am/en/4725.html, https://armla.am/en/4704.html: Իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին Երևանում  կայացավ Ռազմավարության լրամշակված նախագծի հանրային ամփոփիչ քննարկումը՝ https://armla.am/en/4734.html:
  • 2019 թվականի օգոստոսի 12-ին Ռազմավարության լրամշակված նախագծի վերաբերյալ Կոալիցիան և ԻՀԱ-ն ներկայացրել են կարծիք-դիրքորոշումը և առաջարկություններ՝ https://armla.am/en/4756.html: Այս փուլում ներկայացված թվով 23 առաջարկություններից չի ընդունվել ընդամենը 4-ը:

 

Այսպիսով Ռազմավարության նախագծի մշակման ամբողջ ժամանակահատվածում Կոալիցիայի և ԻՀԱ-ի կողմից ԵՄ ԿԵՀ ծրագրի շրջանակներում ներկայացվել է թվով 133 առաջարկություն, որից 101-ը ընդունվել են ամբողջությամբ և մասամբ, ինչպես նաև ի գիտություն, չի ընդունվել առաջարակներից ընդամենը 31-ը: Սա փաստում է ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսության հաջողված օրինակի մասին: