Շիրակ

ԻՀԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ
ԻՀԱ-ի Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոն
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 28.01.2000թ.-ի որոշմամբ: Մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում:
Մասնաճյուղի գրասենյակը գտնվում է մարզկենտրոն Գյումրի քաղաքում:
Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Շիրակի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ԻՀԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Հայաստան ընդդեմ կոռուպցիայի» (նախկին անվանումը՝ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում») ծրագրի շրջանակներում:
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս/Ֆաքս +(374 312) 58236
էլ. փոստ [email protected]
Մասնաճյուղի Գյումրիի գրասենյակի պատասխանատու, Կենտրոնի համակարգող` Գայանե Գևորգյան: