Քաղաքացիներն արագ արձագանքում են օրենսդրական փոփոխություններին․ անվճար իրավախորհրդատվություն է տրամադրվում

Իրավաբանների հայկական ասոցիացիա Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելու օրից մինչ այժմ ձեռնամուխ է եղել իրավաբանական բնույթի հարցերի առնչությամբ հասարակության լայն շերտերին առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործընթացին։

Մարտի 16-ից մինչև օրս կառույցի իրավաբանների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխաններն ավելի քան 1500 են։

Խորհրդատվություններ տրվել են ոչ միայն ԻՀԱ երևանյան գրասենյակի, այլև՝ մարզային գրասենյակների՝ Վանաձորի, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողների որժերով։

Քաղաքացիներից ստացվել են ոչ միայն հարցեր, այլև դժգոհություններ ու առաջարկություններ։ Սկզբնական շրջանում հարցերը վերաբերում էին համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից ընդունված տնտեսական խնդիրների չեզոքացման ծրագրերին։

Հարցերն այժմ էլ վերաբերում են օրենսդրական յուրաքանչյուր փոփոխությանը։

Ամփոփելով նշենք, որ օգոստոս ամսին ԻՀԱ իրավաբանների կոմից անվճար իրավաբանական խորհրդատվություն է ստացել 148 իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Անվճար խորհրդատվությունները շարունակվում են։