Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։

Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր զեկույցից հետո, հարցեր են ուղղել զեկուցողներին, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Ամփոփելով քննարկումները՝ Հանձնաժողովի նախագահ Կիրակոսյանը հորդորել է անդամներին օրակարգային հարցերի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել մինչև օգոստոսի 31-ը։

Նիստին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանը, ով քննարկվող հարցերի շրջանակներում նշեց, որ քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի սահմանված ժամկետներում, ինչպես նաև` «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվեցիայի և «Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին» Ջակարտայի հայտարարության համաձայն կարևորեց հակակոռուպցիոն մարմիններին ֆունկցիոնալ անձեռնմխելիությունն տրամադրելու հարցը: