Հանրային քննարկում՝ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված

Օգոստոսի 14-ին տեղի կունենա Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում, որին նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ  քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը և Իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագետ Առնոլդ Վարդանյանը։

Հարգելի գործընկերներ, համաճարակային պայմաններից ելնելով, քննարկմանը ներկա են լինելու միայն զեկուցողները և լրատվամիջոցները։ 

Կարող եք Ձեր հարցերը քննարկման մասնակիցներին ուղղել Իրավաբանների հայկական ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում հեռարձակվող ուղիղ եթերի մեկնաբանություններում (https://www.facebook.com/armla.am/)՝ նշելով նաև, թե որ կառույցն եք ներկայացնում։ 

Ստորև ներկայացնում ենք նաև օրակարգը։