«Տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտ միջոցները» թեմայով դասընթաց Լոռու մարզային ՀԿ-ների համար

Հարգելի՛ գործընկեր,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում շարունակում է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը միտված դասընթացների կազմակերպումը և սույն թվականի մարտի 14-ին ժամը 12։00-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում (հասցե` ք. Վանաձոր, Վարդանանց 82/1) հերթական անգամ իրականացնելու է դասընթաց «Տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտ միջոցներ» թեմայով:

Դասընթացի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին կներկայացվի ՔՀԿ-ների համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման մեթոդները՝ որակական և քանակական, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներին կներկայացվի սոցհարցման տեսակները:

Սեմինար-դասընթացը կանցկացնի ՀԿ Կենտրոնի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի նախագահ Արփինե Հակոբյանը:

Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել ԻՀԱ Վանաձորի գրասենյակի պատասխանատու/իրավաբան Զարինե Հովհաննիսյանին՝ 2-23-17 կամ 077-30-04-97 հեռախոսահամարներով: