«ՔՀԿ-ի ինքնագնահատման գործընթացը և զարգացման պլանը» թեմայով դասընթաց Սյունիքի մարզային ՀԿ-ների համար

Հարգելի՛ գործընկեր,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում շարունակում է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը միտված դասընթացների կազմակերպումը և սույն թվականի մարտի 12-ին ժամը 14։00-ին կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղում (հասցե` ք․ Կապան, Ա․Մանուկյան 1/72) հերթական անգամ իրականացնելու է դասընթաց «ՔՀԿ-ի ինքնագնահատման գործընթացը և զարգացման պլանը» թեմայով:

Դասընթացի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին կներկայացվի ՔՀԿ-ի ինքնագնահատման մասնակցային գործընթացը, ինքնագնահատման գործընթացի մեթոդաբանությունը և փուլերը, ՔՀԿ-ի ենթահամակարգերը, ինչպես նաև ՔՀԿ-ների ամենամյա զարգացման պլանի առանձնահատկությունները։

Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել՝ ԻՀԱ մարզային մասնաճյուղի պատասխանատու/իրավաբան Վաչե Բաղդասարյանին 5-25-11 կամ 077-277-951 հեռախոսահամարներով: