Դեղատոմսերով դեղերի դուրսգրման ոլորտում ռիսկերի վերացման դեմ պայքարելու համար ՔՀԿ-ների կոալիցիա կստեղծվի

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների շնորհիվ քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գործունեությունը ազդեցություն ունեցավ առողջապահական ոլորտի հանրային քաղաքականության մշակման հարցում:
Կառուցողական երկխոսության հանձնառության ծրագրի փորձագիտական աջակցության շնորհիվ Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան տևական ժամանակ փաստարկված բարձրաձայնում են դեղատոմսերի վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ խնդիրները:
Այդ կարգավորումների հետևանքով ներկայումս գործնականում լուրջ խնդիրներ են առաջացել բժիշկների և պացիենտների համար՝ դեղատոմսեր դուրսգրելու և դեղեր ձեռքբերելու դեպքերում:
Հիշյալ ՔՀԿ-ների կողմից ներկայացվել է համատեղ գրություն՝ ուղղված Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին՝ այդ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով: Նաև հանդիպումներ են կազմակերպվել ԱԺ առողջապահական և սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավարի և «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցչի հետ:
Այս ջատագովական գործունեության արդյունքում մարտի 26-ին կազմակերպվեցին խորհրդանական լսումներ՝ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով:
Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները նշեցին, որ թեև կողմ են դեղատոմսերով դեղերի դուրս գրման գաղափարին, որով կարգավորվում են, օրինակ, ինքնաբուժությունը կամ, այսպես կոչված, «դեղատնային թմրամոլությունը», սակայն անհրաժեշտություն կա այդ իրավակարգավորումները վերանայելու, դրանք ադապտացնելու հայաստանյան իրականությանը և կոռուպցիոն ռիսկերի զսպման գործող մեխանիզմներ ներդնելու:
Եվ այս նպատակին հասնելու համար նախատեսվում է միասնական ուժի, ՔՀԿ-ների կոալիցիայի ձևավորում: