Սույն զեկույցում զետեղված են նոտարական գրասենյակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած խմբի անդամների կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքները, նույն ժամանակահատվածում նոտարական ծառայությունների ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրության վերլուծությունը: Այս բոլոր աշխատանքները իրականացվել են ,ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգե ծրագրի շրջանականերում: Ծրագիրը իրականացվել է ՀայաստանիԵրիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: