Հրապարակվել է ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 2022-2024 թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրել է ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 2022-2024 թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկում։

Մշտադիտարկման գործընթացի շրջանակներում կազմակերպվել են առցանց ֆոկուս խմբային քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ներառյալ միջոցառումների ծրագիրն իրականացնողները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և փորձագետները: Քանակական մեթոդների կիրառությամբ ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ  հավաքագրվել է համապարփակ տեղեկատվություն, որի արդյունքում կատարվել են գնահատումներ։

Մշտադիտարկման խմբի կողմից մշակված մեթոդոլոգիայի համաձայն ընթացակարգային (քանակական) գնահատումն իրականացվել է հետևյալ երկու բանաձևերով՝ 

  1. ամբողջությամբ կատարված գործողությունների քանակի տոկոսային հարաբերակցության մեթոդով՝ գործողությունների ընդհանուր թվի նկատմամբ, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2022-2024թթների համար կազմել է 64,56%, 
  2. վարիացիոն շարքի համակշռված միջինի մեթոդով, որի արդունքում ընթացակարգային (քանակական) գնահատման ցուցանիշը 2022-2024թթների համար կազմել է 75,32%։

Հասարակական մշտադիտարկման արդյունքում կազմվել է զեկույցի նախագիծ, որն ուղարկվել էր ռազմավարության կատարող և համակատարող բոլոր պետական մարմիններին և այլ շահագրգիռ կառույցներին՝ նախագծի վերաբերյալ առաջարկներ ու դիտարկումներ ստանալու նպատակով: Արդյունքում, ամփոփելով ստացված առաջարկներն ու դիտարկումները, մշակվել է զեկույցի վերջնական տարբերակը: 

Ծանոթացե՛ք ՀՀ Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 2022-2024 թվականներին իրականացման ենթակա գործողությունների հասարակական մշտադիտարկման արդյունքների զեկույցին այստեղ։

Նաև նշենք, որ 2025 թվականի հունիսի 25-ին տեղի ունեցավ զեկույցի շնորհանդեսը, որի շրջանակներում ներկայացված սահիկաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։