Պաշտոնը՝ Ծրագրային օգնական
Տևողությունը՝ 2023 թվականի մարտ – 2026 թվականի նոյեմբեր
Դրույքը՝ 1
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 9:00-18:00
Վայրը՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակային տարածք 2
Աշխատանքի նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը փնտրում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ծրագրային օգնականի, որը պատասխանատու կլինի ծրագրի շրջանակներում տրված հանձնարարությունների կատարման համար, այդ թվում՝ հանդիպումների, միջոցառումների, այցերի կազմակերպում, հեռախոսազանգերի գրանցում, էլեկտրոնային նամակների պատասխանների կազմում, ինչպես նաև այլ վարչական աշխատանքներ և ծրագրային գործողություններ։
Ծրագրային օգնականին առաջադրվող խնդիրները և գործառույթները.
• հանդիպումների, միջոցառումների, այցերի կազմակերպում,
• հեռախոսազանգերի գրանցում,
• էլեկտրոնային նամակների պատասխանների կազմում,
• ծրագրի ուղղություններով կատարվելիք աշխատանքներում կազմակերպության նախագահի և ծրագրի ղեկավարի հանձնարարությունների կատարում,
• ԻՀԱ և ծրագրային կայքերի կայքի համար նյութերի պատրաստում,
• այլ վարչական աշխատանքների, ծրագրային գործողությունների և ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:
Ծրագրային օգնականի թեկնածուին ներկայացվող պահանջները․
Մասնագիտական պահանջներ
• բարձրագույն կրթություն կամ բարձրագույն ուսումնական հաստատության 4-րդ և բարձր կուրսերի ուսանող կամ հեռակա ուսուցման 3-րդ և բարձր կուրսերի ուսանող,
• հաշվետվություններ, զեկույցներ, ներկայացումներ և այլ աշխատանքային փաստաթղթեր կազմելու հմտություններ,
• հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ,
• պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
• հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն։ Ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• համակարգչային գիտելիքներ։
Համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի առավելություն։
Լրացուցիչ պահանջներ
• բարեվարքության և հակակոռուպցիոն արժեքների բարձր ընկալում, ԻՀԱ արժեքների ընդունում,
• թիմային և անկախ աշխատելու կարողություններ.
• ստեղծարար մոտեցում և նախաձեռնողականություն,
• աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն,
• վերջնաժամկետներում աշխատելու կարողություն,
• պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև 2023 թվականի մարտի 15-ը, ժամը՝ 18.00-ը ներառյալ, [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ նշելով, թե ինչու են ուզում աշխատել այս պաշտոնում։ Խնդրում ենք նամակի առարկան նշել «Ծրագրային օգնական»: Անհրաժեշտության դեպքում, մրցութային հանձնաժողովը թեկնածուից կարող է պահանջել հավելյալ փաստաթղթեր և տեղեկություններ։
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Առաջին փուլում թեկնածուների գնահատումը իրականացվելու է ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Ընտրության առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն երկրորդ փուլ՝ հարցազրույցի անցկացմանը։
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
«Բյուջե բոլորի համար» ծրագիրը իրականացվում է հետևյալ երեք կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա (ղեկավար կազմակերպություն), Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ: Ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության ուժեղացված մասնակցությանը։