Իրավաբանների հայկական ասոցիացիայի Կապանի գրասենյակի իրավաբան Վաչե Բաղդասարյանը, «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Իմ կարիերան» ամառային դպրոցի շրջանակներում, դպրոցի սաների համար անցկացրել է բաց դաս՝ իրավական ոլորտին նվիրված։
Նա դպրոցի սաներին ներկայացրել է Սահմանադրության և օրենքների կարևորությունը, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատատությունները, իշխանությունների ձևավորման և գործունեության առանձնահատկությունները։ Բաց դասի ժամանակ իրավաբանը խոսել է նաև սահամանադրական կարգի հիմունքների, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների, օրենսդիր, գործադիր, և դատական իշխանությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի ինտիտուտի մասին՝ կարևորելով վերջիններիս դերն ու նշանակությունը։
Վաչե Բաղդասարյանն անդրադարձել է նաև այն օրենքներին և իրավական ակտերին, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության, այնպես էլ պետության կայացման և իրավական անվտանգության ապահովման տեսանկյունից։
Հանդիպման վերջում մասնակիցները իրավական ոլորտին առնչվող իրենց հուզող հարցերն են ուղղել իրավաբանին։
Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին անցկացվել է դատախաղ, որտեղ դատավարության մասնակիցների դերում հանդես են եկել հենց դպրոցի սաները։
Դատախաղը վերջիններիս հնարավորություն է տվել որոշակի պատկերացում կազմել դատական գործընթացի, մասնավորապես՝ դատական նիստերի, դրանց ընթացակարգերի, դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների և դատարանների կողմից տարբեր գործերով կայացվող վճիռների և դատավճիռների վերաբերյալ։
Դպրոցի սաներն օրվա վերջում իրավաբանի հետ միասին այցելել են նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայր, որտեղ ծանոթացել են դատարանի աշխատակարգին, ծանոթացան դատական նիստերի դահլիճի կառուցվածքին։ Նրանց ներկայացվել է դատական նիստերի դահլիճում տեղի ունեցող դատական նիստերի ընթացակարգը, առանձնահատկությունները, ինչը սաներին հնրավարություն է տվել որոշակի պատկերացում կազմելու դատարանի կողմից տարբեր գործերով իրականացվող դատական նիստերի վերաբերյալ։
Հանդիպման վերջում «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը շնորահակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, ինչի շնորհիվ դպրոցի սաները նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին դատարիավական ոլորտի, ինչպես նաև մարդու և քաղքացու հիմնարար իրավունքների վերաբերյալ։