Հունվարի 21-ին առցանց եղանակով կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր ԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Խորհրդի նիստի ընթացքում հաստատվեց ԻՀԱ-ի ծրագրային և գործունեության ֆինանսական աուդիտն իրականցող աուդիտորի ընտրությունը:
Խորհրդի նիստի երկրորդ հարցը վերաբերում էր ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանի (վերանայված) հաստատմանը:
ԻՀԱ-ի 2020-2023 թվականների վերանայված ռազմավարական պլանը ներկայացրեց ԻՀԱ-ի նախագահը, որի զեկույցից հետո, ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրիխտը, Գոհար Ղազինյանը և Զարուհի Հարությունյանը:
Այնուհետև ԻՀԱ խորհրդի նիստին մասնակից խորհրդի անդամները միաձայն որոշմամբ հաստատեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի 2020-2023 թվականների ռազմավարական պլանը (վերանայված):
ԻՀԱ-ի խորհրդի նիստին մասնակցում էինք խորհրդի 7 անդամներից 6-ը` Կարեն Զադոյանը, Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրիխտը, Գոհար Ղազինյանը և Զարուհի Հարությունյանը: Խորհրդի նիստը բաց էր, որին մասնակցում էին ԻՀԱ-ի գործադիր տնօրեն Արտակը Սարիբեկյանն ու ԻՀԱ-ի անդամ Գայանե Գևորգյանը: