EmployeeProtect.am առցանց հարթակի ստեղծման մրցույթ

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են՝

  • Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները:
  • Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։
  • Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը:
  • Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:

2020 թվականի հոկտեմբերի 22-ից  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ՄԱԿ զարգացման ծրագրի ֆինանսական օժանդակությանբ իրականացնում է «COVID-19 և կայունություն Հայաստանում. Մեղմացնելով սոցիալ-տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա, #00122446» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարում է EmployeeProtect.am առցանց հարթակի ստեղծման մրցույթ:

Մրցույթում հաղթած անձի հետ Պատվիրատուն կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հայտերը կարող են ներկայացվել ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 22-ը:

Հրավերը, հայտը, հայտարարությունը, տեխնիկական առաջադրանքը, վերապահումը (Disclaimer),  employeeprotect.am առցանց hարթակի գաղտնիության քաղաքականությունը և employeeprotect.am առցանց hարթակի օգտագործման պայմաններ ստորև.

Հրավեր

Հայտ

Հայտարարություն

Տեխնիկական առաջադրանք

EmployeeProtect.am առցանց hարթակի վերապահում (Disclaimer)

EmployeeProtect.am առցանց hարթակի գաղտնիության քաղաքականություն

EmployeeProtect.am առցանց hարթակի օգտագործման պայմաններ