«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի փետրվարի 19-ին մասնակցել է ԵԽ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տեղական ինքնակառավարման օրենսդրական նախաձեռնություններ» թեմայով հերթական խորհրդակցական հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԽ փորձագետների կողմից կազմված «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ինչպես նաև Հայաստանում ֆինանսական միջոցների համահարթեցման համապարփակ ռազմավարությունը: