Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ արդարադատության համակարգի հիմնախնդիրները

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հանդիպմանը։

Իր զեկույցում պարոն Ատովմյանը խոսել է Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի, դրա հետ կապված միջազգային հանրության պասիվության, Ակնայի միջով միջանցքի բացման վտանգների եւ Հայաստանի արդարադատության համակարգի հիմնախնդիրների մասին, մասնավորապես դատարանների գերծանրաբեռնվածության, դատավորների կողմից նույն իրավանորմերի իրարամերժ կերպով կիրառման, փաստաբանների հանդեպ բռնության եւ ճնշումների կիրառման եւ այլ հիմնախնդիրների մասին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամի ելույթը դրական կերպով է ընդունվել միջոցառման մասնակից ԵՄ երկրների ներկայացուցիչների կողմից: Միջոցառման ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ ԵՄ տարբեր մարմիններում։