ՀՀ փաստաբանների պալատը 2020թ. պատերազմում զոհված, անհետ կորած կամ վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերած փաստաբաններին խրախուսելու նպատակով 06․09․2021թ-ին կազմակերպել էր միջոցառում:
Միջոցառման շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալագրեր է հանձնել մի շարք փաստաբանների, այդ թվում նաև՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբաններ Վարդանուշ Կավալյանին և Գայանե Գևորգյանին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից հրահրված Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից առ այսօր ԻՀԱ-ի ամենօրյա աշխատանքի մասն է կազմում պատերազմում զոհված, անհետ կորած կամ վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև պատերազմի արդյունքում բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակության ցուցաբերումը։ Տասնյակ քաղաքացիների տրամադրվել են անվճար իրավաբանական օգնություն՝ իրենց իրավունքների վերականգման հարցում։
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն իրականացվել է ոչ միայն անվճար խորհրդատվությունների տրամադրմամբ, սոցիալական աջակցություն ստանալու հարցում աջակցություն ցուցաբերելով, այլև՝ ինստիտուցիոնալ միավորներ ստեղծելու միջոցով: Մասնավորապես, ԻՀԱ-ի անվճար իրավաբանական աջակցության շնորհիվ պետական գրանցման է ներկայացրել թվով 7 հասարակական կազմակերպություններ, որոնց միասնական նպատակը Հայաստան տեղափոխված արցախցիների օրինական շահերի պաշտպանությունն է և Արցախի խնդրի լուծումը միջազգային հանրության օրակարգային մաս դարձնելը։ Այս հասարակական կազմակերպությունները սկսել են իրենց գործունեությունը և արդեն իսկ ունեն որոշակի արդյունքները։ Այդ ՀԿ-ների ցանկը ներկայացվում է ստորև.
- «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
- «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Հարմոնիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
Գլխավորը լուսանկարը՝ ՀՀ փաստաբանների պալատի։