Տեղի ունեցավ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և հարակից մի շարք օրենքների նախագծերի քննարկում

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի փետրվարի 19-ին մասնակցել է ԵԽ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տեղական ինքնակառավարման օրենսդրական նախաձեռնություններ» թեմայով հերթական  խորհրդակցական հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է  ԵԽ փորձագետների կողմից կազմված «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը  ինչպես նաև Հայաստանում ֆինանսական միջոցների համահարթեցման համապարփակ ռազմավարությունը: