ԻՀԱ-ի ներկայացուցիչը մասնակցել է «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» (ՀՕԲՆ) կազմակերպած երրորդ կլոր-սեղան քննարկմանը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի մարտի 20-ին քաղհասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների և ակադեմիական խմբերի ներկայացուցիչների հետ մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» (ՀՕԲՆ) կազմակերպած երրորդ կլոր-սեղան քննարկմանը:

ՀՕԲՆ երրորդ կլոր սեղան քննարկումն իր ձևաչափով վերջինն էր, որի ընթացքում քննարկվեցին հանքավայրերի թափոնների պատասխանատու կառավարման, հանքավայրերի շրջակայքում ջրային ռեսուրսների եւ օդի որակի բարձրացման, հանքավայրերի արդյունավետ կառավարման և մի շարք այլ հարցեր:

Դրանից հետո ՀՕԲՆ-ն պատրաստվում է  հրապարակել քաղհասարակության մասնակցությամբ մշակված խորհրդատվական փաստաթուղթ, որն իր մեջ կներառի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնք խմբավորված են չորս ոլորտների՝ տնտեսական, բնապահպանական, սոցիալական  և աշխատանքային իրավունքներ, և վերջիններիս հաղթահարման ուղիներ կառաջարկի:

Հիշեցնենք, որ նախաձեռնության վերջնական արդյունքները նպատակաուղղված են հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել  https://mlri-crm.aua.am/hy/ կայքում: