Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը www.iravaban.net կայքի «Իրավական շաբաթ» հաղորդաշարին տրված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծին:
Պարգևատրման միասնական կարգի սահմանումը համարելով անհրաժեշտություն՝ Արփինե Եղիկյանն անդրադարձել է նախատեսվող կարգավորման խնդրահարույց դրույթներին: Մասնավորապես, նշվել է, որ ընդունելի չէ պարգևատրման սահմանված նպատակը, պարգևատրման ցուցանիշը, այն է՝ որակյալ աշխատանքը, քանի որ որակյալ աշխատանքը պետք է հանդիսանա նվազագույն չափանիշ և աշխատավարձի վճարման, այլ ոչ թե պարգևատրման հիմք:
Արփինե Եղիկյանն անդրադարձել է նաև պարգևատրման սահմանված պարբերականությանն ու առավելագույն չափին, նշելով, որ սահմանված կարգավորումը հնարավորություն է տալիս ՛՛որակյալ աշխատանք՛՛ կատարող աշխատողին պարգևատրելու ամեն ամիս:
Մանրամասները տեսանյութում՝ https://iravaban.net/category/video/law-week։