Հարգելի՛ գործընկերներ,
ՊԵԿ նախագահի 2019 թվականի փետրվարի 14-ի թիվ 93-Ա հրամանով ստեղծված ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկող աշխատանքային խմբի առաջին նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀԿ-ները ՊԵԿ պետք է ներկայացնեն «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների բարելավմանն ուղղված առաջարկություններ, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում քննարկելու ՀԿ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության մեջ տեղ գտած բացթողումներն ու վիճահարույց կարգավորումները:
Հայտնում ենք, որ ստեղծված աշխատանքային խմբի ձևաչափը պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության լավ օրինակ է, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:
Հետևաբար, մեկ անգամ ևս դիմում ենք քաղհասարակության կազմակերպություններին՝ կարևորել և առավել ակտիվ արձագանքել ՀԿ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության մեջ տեղ գտած բացթողումներն ու վիճահարույց կարգավորումների բարելավմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու առաջարկին և մինչև մարտի 18-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, որոնք կներկայացվեն ՊԵԿ և կքննարկվեն աշխատանքային խմբի առաջիկա նիստում:
Շնորհակալություն համագործակցության համար։