Արմանդ Սարվարյան

ԿԱՄԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Ծնվել է 1984 թ.-ի մայիսի 23-ին: Այժմ իրավաբան ուսանող է, սովորում է Լոնդոնի համալսարանի Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրությունների դպրոցում:
2005 թ.-ի հուլիսի 1-ին ՀԵԻԱ-յում ես սկսել եմ կամավորական ծրագիր, որն անց է կացվում Դեպի Հայք հիմնադրամի հետ համատեղ: ՀԵԻԱ-ին ճանաչում եմ հիմնականում նրա վեբ կայքի միջոցով: Բացի այդ նաև տարբեր մարդկանցից լսել եմ, որ ՀԵԻԱ-ն մարդու իրավունքներով զբաղվող հիմնական ՀԿ-ներից է և նպաստում է բնակչության իրավական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ի իրավական համակարգի բարելավմանը` պայքարելով կաշառակերության վերացման և պրոֆեսիոնալ իրավաբանների կայացմանը: Հիմնականում սա շարժիչ ուժ հանդիսացավ ինձ համար, որ կատարեմ այս կամավորական ծրագիրը ՀԵԻԱ-ի հետ: Ես շատ օգտակար և ինֆորմատիվ փորձ ձեռք բերեցի և բոլոր երիտասարդ իրավաբան ուսանողներին խորհուրդ կտամ մասնակցել ծրագրին:
Ես իրավաբան ուսանող եմ Լոնդոնի համալսարանում: Նպատակ ունեմ Անգլիայում դառնալ փաստաբան միջազգային և մարդու իրավունքի ոլորտում, հետո հայրենադարձվեմ Հայաստան` այստեղ ապրելու և որպես փաստաբան վերապատրաստվելու համար, որպեսզի նպաստեմ օրենքի գերակայությանը, ինչպես նաև կառավարության հաշվետու լինելուն: Կարծում եմ այս նպատակներն է հետապնդում նաև ՀԵԻԱ-ն: Իմ կարծիքով շատ կարևոր է Սփյուռքի հայերի վերադարձը Հայաստան: Նրանք, նախ, կկարողանան օգնել երկրի շուտափույթ զարգացմանը, ինչպես նաև իրենք սեփական երկիր կունենան, քանի որ ժամանակակից Սփյուռքի հայերի սեփական ինքնությունը գտնվում է տարբեր ազգերի հետ նմանեցման վտանգի տակ: Կարծում եմ մեր սերունդը մի յուրօրինակ հնարավորություն ունի կառուցելու 400 տարվա առաջին ուժեղ հայկական պետությունը: Այս պատմական հնարավորությունը չպետք է անտեսվի բոլոր նրանց կողմից, ովքեր լավ են կատարում իրենց մասնագիտական պարտականությունները:
Ես տարբեր հետաքրքրություններ և սիրած զբաղմունքներ ունեմ, հատկապես սիրում եմ դասական ըմբշամարտով զբաղվել, նվագել ֆլեյտա, ինչպես նաև կարդալ ու բանավիճել պատմության և քաղաքականության մասին: Սիրում եմ սովորել լեզուներ. սահուն կերպով խոսում եմ անգլերեն և կարող եմ չափավոր խոսել հայերեն, պարսկերեն և իսպաներեն:

ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Այլ աշխատանքներ
Բացի նախատեսված աշխատանքներից` ՀԵԻԱ կամավորը, կազմակերպությունում իր աշխատանքի ընթացքում կատարել է նաև այլ աշխատանքներ` կազմել է դրամաշնորհային առաջարկ, որը նախատեսվում է վերանայելուց հետո ներկայացրել NED ամերիկյան կազմակերպությանը և գրել է հոդված անգլերեն և հայերեն լեզուներով: Արման Սարվարյանը “Պատմություն երկու քաղաքների մասին” խորագիրը կրող հոդվածում անդրադառնում է իր առաջին տպավորություններին մեր դատական համակարգի վերաբերյալ: “Պատմություն երկու քաղաքների մասին”

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խորհուրդներ ապագա կամավորներին

Արման Սարվարյան
ՀԵԻԱ կամավոր,
Իրավաբան ուսանող, Լոնդոնի համալսարան

Եթե նրանք նույն կարգավիճակում են ինչ ես` այսինքն իրավաբան ուսանողներ են, ապա, կարծում եմ ավելի լավ կլինի մեկ կամ երկու շաբաթ անց ՀԵԻԱ-ի գործունեությանը ծանոթանալ Էդուարդի հետ թարգմանություններ, ինչպես նաև ինտերնետային կայքում ուղղումներ կատարելով, և դրանից հետո միայն սկսել ավելի սերտ համագործակցել կազմակերպության իրավաբանների և փաստաբանների հետ: Իհարկե, սա կախված է նաև նրանց Հայոց լեզվի իմացության, ինչպես նաև հայկական օրենքներին ծանոթ լինելու աստիճանից: Սակայն ինձ համար, անկասկած, առավել հետաքրքիր էր իմանալ, թե որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է Հայաստանի օրենքների ժողովածուներից գտնել այս կամ այն օրենքը: Լիանայի հետ դատարանի դատական նիստերին մասնակցելը և Միհրանի ու Գևորգի կողմից տրամադրվող իրավախորհրդատվություններ լսելը, հավանաբար, իմ պրակտիկայի ամենահրապուրիչ դրվագներն էին: Սակայն, կարծում եմ, որ իրավաբաններին իրենց աշխատանքում օգնելու նպատակով առավել անմիջական մասնակցությունը ավելի օգտակար կլիներ: Լյուդվիգի կամ Իրավաբան ուսանողների բաժանմունքի այլ անդամների հետ աշխատելը, հետազոտություններ իրականացնելը, և նույնիսկ ՀԵԻԱ-ի գիտաժողովին մասնակցելու համար զեկուցում պատրաստելը, հավանաբար, շատ ավելի հետաքրքիր, իսկ վերջինը նաև համարձակ կլիներ: Հայոց լեզվի իմացության իմ մակարդակով ինձ համար բավականին դժվար կլիներ դա իրականացնել, քանի որ իմ նպատակը որքան հնարավոր է լավ հայերեն սովորելն էր, ինչպես նաև դատական համակարգի մասին որքան հնարավոր է լայն պատկերացում կազմելը: Կարող եմ համոզված կերպով ասել, որ երկու դեպքում էլ նկատելի առաջընթաց ապրեցի ՀԵԻԱ-ի հետ աշխատելու շնորհիվ, և հատկապես այն պատճառով, որ այն իրավաբանական կազմակերպություն է: Ակնհայտ է, որ ինձ նման Հայոց լեզվի նախնական գիտելիքներ ունեցող կամավորների համար զգալի աշխատանք կգտնվի կազմակերպությունում, ինչպես օրինակ թարգմանություններ, անգլերեն լեզվով ծրագիր-առաջարկների պատրաստում և այլն: Սակայն կարծում եմ, որ առավել հետաքրքիր կլինի այն ուսանողներին, որոնք լեզվի բնագավառում սկսնակ չեն և բավականաչափ գիտելիքներ ունեն իրավունքի բնագավառում, ինչպես նաև ունեն հետազոտություններ իրականացնելու փորձ, առավել հետաքրքիր կլինի ուղղակիորեն ներգրավվել ՀԵԻԱ-ի իրավական բնագավառի աշխատանքներում:
Ակնհայտ է, որ սխալ կլինի նրանց` որպես Հայաստանում չուսանած իրավաբանների, անմիջապես բարդ հանձնարարություններ տալ, սակայն կամավորի տեսանկյունից իրենց առավել լավ դրսևորելու համար իրական պարտականություն ունենալը և այն զգացողությունը, որ ՀԵԻԱ-ի գործունեության մեջ բազմազանություն է մտցվել, շատ ավելի հաճելի է: Շատ բան կախված է տվյալ կամավորի անձից և գիտելիքներից, սակայն կարող եմ ասել, որ եթե կարողանամ հաջորդ ամառ կրկին Հայաստան վերադառնալ և մի քանի շաբաթ կամ մեկ ամիս աշխատել ՀԵԻԱ-ի համար, ապա կցանկանայի հնարավորություն ունենալ իրավական հետազոտություն իրականացնել և օգնել իրավաբաններին փաստաթղթեր, պայմանագրեր, կամ դատական գործի ներկայացուցչության համառոտագիր կազմելու գործում: Դրանով ես կօգնեմ, որպեսզի նրանք ժամանակը խնայեն իրենց գերծանրաբեռնված աշխատանքում և միևնույն ժամանակ կկարողանամ իրավաբանական բնագավառի աշխատանքում արժեքավոր հմտություններ ձեռք բերել: Նրանց տեսանկյունից նույնիսկ ավելի օգտակար կլինի անգլերեն լեզվով այնպիսի փաստաթղթեր կազմելը կամ թարգմանելը, որոնք պետք է ուղարկվեն Եվրոպական տարբեր մարմինների, օրինակ` Եվրոպայի Խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կամ Եվրոպական միություն, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ ես այս տարի համալսարանում ուսումնասիրելու եմ Եվրոպական իրավունքի դասընթացը: Հայաստանի և Եվրոպական իրավունքի վերաբերյալ հավասար գիտելիքներ ունեցող կամավորի համար դա ուղղակի կատարյալ (իդեալական) կլինի: Ինչևէ, նրանց` ՀԵԻԱ-ի գործունեության և աշխատանքներին մասնակից դարձնելու գործընթացը հեշտացնելու համար ինտերնետային կայքում ուղղումներ և նախնական թարգմանություններ կատարելը բավականին օգտակար կլինի: