ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրասենյակում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ:

Հանդիպման ընթացքում հիմնական թեման Հայաստանում հակակոռուպցիոն պայքարն էր ու կոռուպցիայի նվազեցմանն ուղղված քայլերը:

Նախ Կարեն Զադոյանը դեսպանին ներկայացրեց ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ՀՀ կառավարությանն առաջարկած կարևորագույն հակակոռուպցիոն կառուցակարգերի և բարեփոխումների փաթեթը: Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են ապագա համագործակցության տարբեր հարցեր, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում:

Ջուդիթ Ֆարնուորթը կարևորել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նրա խոսքերով՝ դեսպանատունը հետաքրքրված է հակակոռուպցիոն պայքարով:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻՀԱ միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: