«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են՝
* Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները:
* Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը:
* Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:
2014 թվականի հունվարից «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությանբ իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմները ամրապնդելու համար ստեղծել ՔՀԿ-ների մասնակցությամբ կոալիցիա:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջազգային փորձագետի մրցույթ:
Պարտականություններ`
Տրամադրել Ծրագրի երեք բաղադրիչներից յուրաքանչյուրով նախատեսված գործողությունների իրականացման հարցերով փորձագիտական աջակցություն, մասնավորապես՝ հակակոռուպցիոն ուսուցումների ժամանակ միջազգային, այդ թվում ԵՄ հակակոռուպցիոն փորձի ներկայացում, հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծման, կոալիցիայի մոնիթորինգային ծրագրերի մշակման, լրամշակման, հակակոռուպցիոն միջոցառումներում փորձագիտական ելույթների ժամանակ` միջազգային, այդ թվում ԵՄ հակակոռուպցիոն փորձի ներկայացում, դրամաշնորհային քաղաքականությունների մշակում, լրամշակում, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ծրագրային առաջարկների ուսումնասիրություն, գնահատում, անկախ հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և գործունեության, ապօրինի հարստացման քրեականացման միջազգային փորձի, ԵՄ հակակոռուպցիոն փորձի և մոդելների ներկայացում, ընթացիկ այլ փորձագիտական աշխատանքների կատարում:
Նվազագույն պայմաններ.
Նվազագույնը 3 տարվա հակակոռուպցիոն ոլորտի միջազգային փորձագետի աշխատանքային փորձ, ԵՄ կառույցներում հակակոռուպցիոն ոլորտի աշխատանքային փորձ, հակակոռուպցիոն բնույթի իրավական ակտերի ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու համապատասխան փորձ, հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու հմտություններ, հակակոռուպցիոն դասընթացներ վարելու ունակություններ, անգլերեն լեզվի գերազանց իմացություն, Եվրոպական Միության անդամ որևէ երկրի քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ոլորտի միջազգային փորձագիտական աշխատանքը, ինչպես նաև հայերեն և/կամ ռուսերեն լեզուների միջին մակարդակի իմացությունը կդիտվի առավելություն:
Մրցույթում հաղթած անձի հետ Պատվիրատուն կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հայտերը կարող են ներկայացվել ք. Երևան, Նալբանդյան 7/2 հասցեով՝ մինչև 2014 թվականի ապրիլի 28-ը:
Հրավերը, հայտը և հայտարարությունը ստորև