Պաշտոն՝ Իրավախորհրդատու
Տևողություն՝ 6 ամիս
Աշխատանքային վայրը՝ Երևան
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00-13:00
Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որը սկսվել է 2014 թվականի սկզբին և կավարտվի 2016 թվականի դեկտեմբերին: Իրավախորհրդատուի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
– ծրագրի շրջանակներում վերլուծությունների և ուսումնասիրությունների կատարում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ.
– իրավական կարծիքների կազմում և տրամադրում.
– մասնագիտական միջոցառումներին մասնակցություն.
– ծրագրային այլ գործողույթունների կատարում.
– ծրագրի ղեկավարի կողմից ծրագրի շրջանակներում տրված այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ.
– իրավաբանական բարձրագույն կրթություն.
– հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն.
– համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
– գործնական նոր կապեր ստեղծելու և դրամաշնորհների դիմելու հմտություններ.
– թիմային աշխատանքի կարողություններ.
– աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն:
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատավարձի մասին
Իրավախորհրդատուի աշխատավարձը կկազմի մոտ 130,680ՀՀ դրամ (ներառյալ պետական հարկերը և պարտադիր այլ վճարումները): Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի մայիսի 15-ը ներառյալ, ուղարկել կամ առձեռն ԻՀԱ-ի գրասենյակ (Նալբանդյան 7, թիվ 2 տարածք) ներկայանցել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Իրավախորհրդատու»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորոտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրային https://iravaban.net/eu-project կայքում:
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող և/կամ հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: