3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող յուրաքանչյուր անձ, բարձրագույն իրավաբանական կրթություն ստացող յուրաքանչյուր անձ, բարձրագույն կրթություն ունեցող և իրավաբանական կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար ու անդամավճար: Կազմակերպության ոչ իրավաբան անդամների թիվը չի կարող գերազանցել Կազմակերպության անդամների ընդհանուր թվի հինգ տոկոսը:
3.2. Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի անդամագրվելու վերաբերյալ որոշումը կայացվում է Կազմակերպության խորհրդի կողմից` խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:
3.3. Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:
3.4. Կազմակերպության անդամը մուծում է մուտքավճար և անդամավճար, որոնց չափերը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:
3.5 Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա:
3.6 Կազմակերպության անդամի հեռացումը կատարվում է Կազմակերպության խորհրդի՝ տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
3.7 Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
ա) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրելու և ընտրվելու Կազմակերպության կառավարման մարմիններում,
բ) ներկա լինելու համաժողովին անձամբ կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին,
գ) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով օգտվելու նրա ծառայություններից,
դ) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
ե) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները,
զ) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին,
է) Կազմակերպության կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,
ը) անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից,
թ) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
3.8 Կազմակերպության անդամը պարտավոր է.
ա) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
բ) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,
գ) վճարել անդամավճար:
3.9 Կազմակերպությունը կարող է շնորհել պատվավոր անդամի կոչումներ: Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է Կազմակերպության խորհրդի որոշմամբ: Կազմակերպության պատվավոր անդամները որևէ իրավունքներ և պարտականություններ չունեն:
Կազմակերպության խորհուրդը Կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի միջոցներ, այնպես էլ տույժի միջոցներ՝ Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:
Եթե ցանկանում եք անդամակցել Կազմակերպությանը, խնդրում ենք լրացնել հայտը։