Սույն գրքույկի տպագրումը նպատակ ունի ծանոթացնելու ընթերցողին աշխարհի ամենատարածված ու հեղինակավոր մրցույթներից մեկի՝ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի պատմության, անցկացման կարգի, կանոնների ու կազմակերպիչների հետ: Այն նախատեսված է իրավաբան ուսանողների, իրավաբանների և Ջեսափի մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար: Այն նվիրվում է Հայաստանում «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի կազմակերպման հինգերորդ տարեդարձին և նպատակ ունի հայտնելու կազմակերպիչների երախտագիտությունը բոլոր այն բարեկամներին, գործընկերներին ու հովանավորներին, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են մրցույթի կազմակերպմանը: