Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ
Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի ժամանակ` չորս տարի ժամկետով: Նրա 28-ամյա աշխատանքային փորձը ներառում է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մասնագիտական ոլորտները, իսկ մասնագիտական աշխատանքային փորձառությունը ներառում է քաղաքացիական, ոչ առևտրային, առևտրային, կորպորատիվ, աշխատանքային և սահմանադրական իրավունքի բնագավառները:
Կարեն Զադոյանը Iravaban.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի ստեղծման գաղափարի հեղինակն ու հիմնադիրն է: Կանգնած է եղել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ակունքներում և գործընկերների հետ առաջնորդում է այդ բարեփոխումները: 2016թ.-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել է ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը` դնելով սկիզբը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումներին: 2020 թվականի հունվար ամսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է հանդիսացել։ 2023 թվականից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը, Ռիգայի Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի Մեդիա ուսումնասիրությունների կենտրոնի Ապագա մեդիայի կառավարում ծրագրի շրջանավարտ է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
Արփինե Եղիկյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
Արփինե Եղիկյանն ունի մասնագիտական աշխատանքի 11-ամյա փորձ, որը ներառում է փաստաբանական գործունեությունը, աշխատանքը առևտրային և հասարակական կազմակերպություններում: Մի շարք ծրագրերում հանդես է եկել որպես փորձագետ, իրականացրել մոնիթորինգ և իրավական գնահատում, ունի կազմակերպչական և ուսուցման փորձ:
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Մարատ Ատովմյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվել է 2024թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի ժամանակ՝ չորս տարի ժամկետով: ԻՀԱ նախագահի կողմից Մ․ Ատովմյանը նշանակվել է փոխնախագահ միջազգային հարցերով։
Մ. Ատովմյանը ունի մասնագիտական աշխատանքի 28ամյա փորձ: Աշխատել է պետական, միջազգային և հասարակական կազմակերպություններում: Որպես փորձագետ աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում: Ղեկավարում է ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը, դասախոսում է մի շարք բուհ-ում։ Մարդու իրավունքների, բարեխղճության, լավ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ է, Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ է:
Աստղիկ Մատինյանն Իրավաբանների հայկականա ասոցիացիայի խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
Աստղիկ Մատինյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և մագիստրատուրան: Ունի իրավաբանի ավելի քան 23 տարվա աշխատանքային և դասավանդման 13 տարվա փորձ։
Աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական, այնուհետ՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում՝ որպես համակարգող փորձագետ։ Ակտիվորեն համագործակցում է տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների հետ։ Զբաղվում է հասարակական, իրավախորհրդատվական ու գիտահետազոտական աշխատանքներով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Կարեն Քոչարյանը ԻՀԱ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել է 2024 թ. ապրիլի 30-ին կայացած վերջին համաժողովի որոշմամբ՝ չորս տարի ժամկետով:
Կարեն Քոչարյանն ունի իրավաբանական աշխատանքի ութ տարվա փորձ, որից վեց տարի փաստաբանական գործունեության: Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առևտրային և հասարակական կազմակերպություններում:
Մի շարք ծրագրերում հանդես է եկել որպես փորձագետ, իրականացրել մոնիթորինգ և իրավական գնահատում:
Նա ավարտել է Հայ-Ռուսական(Սլավոնական) Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն
Կազմակերպությանը անդամակցում է հիմնադրման պահից։ Գործադիր տնօրենի պաշտոնում կազմակերպության նախագահի հրամանով նշանակվել է 2004թ-ին: Արտակ Սարիբեկյանը կազմակերպում է կազմակերպության առօրյա աշխատանքները:
Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերում հանդիսացել է ծրագրերի ղեկավար, դրամաշնորհների պատասխանատու, ֆինանսական պատասխանատու և այլ պաշտոններ։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը։
Գայանե Գևորգյանը 2007 թ.-ի դեկտեմբերից հանդիսանում է Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգողը:
Ավարտել է Երևանի կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Գայանե Գևորգյանն ունի 13 տարվա իրավաբանական աշխատանքի փորձ, որից 6 տարի փաստաբանական: Դասավանդել է Երևանի կառավարման համալսարանում, Հայբուսակ համալսարանում և Գյումրու Պրոգրեսի համալսարանում:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net լրատվական կայքի խմբագիր
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լուսաբանում է իրավական և սոցիալական ոլորտները, դատական գործեր, անդրադառնում է դատաիրավական ոլորտի հիմնախնդիրներին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 4-րդ և 9-րդ հոսքերի ունկնդիր է եղել։ Նյութեր է պատրատել ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերով։
Iravaban.net-ի խմբագրի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մարտի 15-ից։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net լրատվական կայքի լրագրող
Ավարտել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, մասնագիտությունը՝ հեռուստալրագրող։
Մասնագիտական պրակտիկան անցկացրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում, «ԱԶԳ» շաբաթաթերթում, Ազգային ժողովում։
Iravaban․net-ում աշխատում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հանդիսանում է «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» և «Եկեղեցին և իրավունքը» շարքերի լրագրողը։ Նյութեր է պատրաստում իրավական, սոցիալական թեմաներով։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրերի օգնական
Անահիտն անդամակցում է կազմակերպությանը 2023 թվականից։ Աջակցում է Եմ ֆինանսավորմամբ իրականացվող
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրին և դրա շրջանակներում իրականացվող ուսումնական ծրագրերին։
Նա հանդիսանում է նաև ԻՀԱ-ի կողմից իրականացվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի համակարգողը։
Տիրապետելով հաղորդակցման հմտություններին՝ նա զբաղվում է միջոցառումների պլանավորմամբ և իրականացմամբ, ինչպես նաև պետական, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ համագործակցային կապերի հաստատմամբ։
Զբաղվում է նաև հանրային իրազեկման բարձրացման նպատակով սոցիալական հարթակների առաջխաղացմամբ։
Ավարտել է Բրյուսովի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետը, ինչպես նաև համարվում է Թրանսփարենսի միջազգային բարեվարքության դպրոցի շրջանավարտ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան
Հանդիսանում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի իրավաբանը և աջակցում է Արցախից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծմանը։
Ավարտել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժինը։
2023 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։
Աշխատել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
Իրավաբանների հայկական ասոցիացիային անդամակցում է 2024 թվականից։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net լրատվական կայքի լրագրող
Ավարտել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ հայոց լեզու և գրականություն մասնագիտացմամբ։ Ուսումնառության ընթացքում ուսումնական և ճանաչողական պրակտիկաներ է անցել Երևանի տարբեր դպրոցներում։ Մասնակցել է կրթական տարբեր ծրագրերի, անցել վերապատրաստումներ։
2023 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, սովորել «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում։
Ուսումնական պրակտիկան անցել է Հանրային հեռուստաընկերությունում։
Iravaban.net լրատվական կայքում աշխատում է 2024 թվականի մարտից։ Լուսաբանում է դատական գործեր, պատրաստում իրավական, սոցիալական, կրթական և այլ նյութեր, ռեպորտաժներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net լրատվական կայքի լրագրող
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության ընթացքում թղթակցել է «Արմենպրես», «Առավոտ», «Ալֆա նյուզ» լրատվամիջոցներին։
Անցել է վերապատրաստումներ լրագրության ոլորտում։
Ուսումնական պրակտիկա է անցել «Ազատություն» ռադիոկայանում։
Iravaban.net կայքում աշխատում է 2024 թվականի ապրիլի 1-ից։
Պատրաստում է իրավական, սոցիալական, կրթական և այլ նյութեր, ռեպորտաժներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net լրատվական կայքի օպերատոր/մոնտաժող
Զբաղել է համակարգիչների և այլ տեխնիկայի տեխնիկական և ծրագրային սպասարկմամբ, վիդեո մոնտաժով (ռեպորտաժներ, ֆիլմեր, գովազդային հոլովակներ, ուղիղ եթերների թողարկում և այլն), օպերատորությամբ։
Ապահովել է Հայաստանի Հանրապետության դատարաների նիստերի դահլիճներում տեղադրված համակարգիչների անխափան աշխատանքը՝ թե՛ տեխնիկական, թե՛ ծրագրային։ Առավելապես սպասարկել է «Ֆեմիդա» ձայնագրման և սղագրման հատուկ ծրագիրը։
Iravaban.net կայքում նկարահանում և մոնտաժում է հարցազրույցներ, ռեպորտաժներ և վիդեոպատմություններ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net լրատվական կայքի օպերատոր/մոնտաժող
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Սովորել է Հետք Մեդիա Գործարանի մուլտիմեդիա հոսքում: Հեղինակել ու նկարահանել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր և ռեպորտաժներ: Մասնակցել է փաստագրական վավերագրության տարբեր դասընթացների։
Թղթակցել է «ՍիվիլՆեթ», «Ա1+», «Առավոտ», լրատվամիջոցներին։
Iravaban.net կայքում նկարահանում և մոնտաժում է հարցազրույցներ, ռեպորտաժներ և վիդեոպատմություններ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ
Ակտիվ ներգրավվել է Հայաստանում Հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման գործընթացում, մասնակցել է անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին այլընտրանքային օրենքի նախագծման աշխատանքներին, ազդարարման համակարգի բարեփոխումներին, հակակոռուպցին քաղաքականությունների մշակման աշխատանքներին, կոռուպցիայի կանխարգելման ու հակակոռուպցիոն կրթության և իրազեկման կառուցակարգերի բարելավմանը։ Ունի մեծ փորձառնություն շահերի պաշտպանության իրականացման ոլորտում։ Սյուզաննա Սողոմոնյանը ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։ Նա ավարտել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի (CEU) «Առաջնորդում և կառավարում հանուն բարեխղճության» ամառային խորացված դասընթացը։
Նա 2020-2021 թթ․ եղել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ 2017թ.-ին Ս․ Սողոմոնյանը հակակոռուպցիոն առաջնորդներից մեկն էր, ով գործուղվել էր Միացյալ Թագավորություն՝ ուսուցողական հանդիպումների միջոցով օժանդակելու ՀՀ կառավարությանը 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրագործմանը։ Նա դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում, հանդիսացել է նաև ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ ՓՀԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), ՀՀ-ում ԱՄՆ, Չեխիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում։
Սյուզաննա Սողոմոնյանը հանդիսանում է ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ (CEPA) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ՝ ներկայացնելով ԻՀԱ-ն։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ
2014թ․-ից ներգրավված է բազմաթիվ ծրագրերում որպես ազգային իրավական փորձագետ և խորհրդատու ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՄՆ ՄԶԳ, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ), Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Համաշխարհային բանկի (World Bank) ՀՀ-ում ԱՄՆ և Գերմանիայի Դաշնության դեսպանատների կողմից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերում՝ ուղղված ներառական և ապացուցահեն հանրային քաղաքականության մշակմանը, շահերի պաշտպանությանը, իրականացմանը և մշտադիտարկմանը հետևյալ ոլորտներում՝ հանրային վարչարարություն, լավ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար և դատական բարեփոխումներ, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն, համապատասխանություն, հանրային գնումներ, բիզնես միջավայր և ՔՀԿ-ներ, որոնք հանգեցրել են մի քանի տասնյակ բարեփոխումների նշյալ ոլորտներում։
Ներկայումս ներգրավված է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՔՀԿ-ների ֆինանսական կենսունակության բազմակողմանի խթանում Հայաստանում» և «Ազդարարի՛ր, Հայաստան» և ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդում» ծրագրերում։ Ունի նաև մեծ փորձառություն ծրագրերի ղեկավարման և կարողությունների զարգացման ասպարեզում, համակարգում է ասոցիացիայի կողմից գործարկվող ազդարարման (Բիզպաշտպան, Հայտնիր) և Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման (ArmRights.am) էլեկտրոնային հարթակները։ 2015թ․-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Մասնագիտական փորձառությունը ներառում է կորպորատիվ, քաղաքացիական, աշխատանքային, վարչական և միջազգային իրավունքի ոլորտները։ 2018թ․-ին հանդիսացել է Փաստաբանների պալատի ներկայացուցիչը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մրցութային խորհրդում, 2019-2021թթ․՝ ԻՀԱ ներկայացուցիչը Կանանց հարցերով խորհրդում։
Մարիամ Զադոյանը 2021թ.-ին ավարտել է Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի Միջազգային հանրային իրավունք մասնագիտացմամբ մագիստրատուրան (ընդգրկված՝ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշային աղյուսակի (ARWU, Shanghai Ranking) լավագույն 50-ի մեջ), 2018թ.-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանության ասպիրանտուրայի գիտակրթական ծրագիրը և թեկնածուական քննությունները, 2016թ.-ին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Իրավաբանության մագիստրատուրան և 2014թ.ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության բակալավրիատը։ Մասնակցել է մի քանի տասնյակ մասնագիտական վերապատրաստումների արտերկրում, այդ թվում՝ Ավստրիայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայում: Շուրջ 30 աշխատությունների հեղինակ և համահեղինակ է կոռուպցիայի դեմ պայքարի, լավ կառավարման, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և այլ ոլորտներում, դասախոսում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում։ 2018թ.-ին նրան շնորհվել է հակակոռուպցիոն հուշամեդալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի թարգմանիչ
Կազմակերպությունում աշխատում է 2004թ․ից։
Ավարտել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժինը:
Շուրջ 20 տարի աշխատել է կրթության բնագավառում: Դասավանդել է Եղեգնաձորի և Արարատի շրջանների դպրոցներում, դպրոցի տնօրենի արտադասարանական աշխատանքների գծով տեղակալ-կազմակերպիչ, Արարատի շրջժողկրթբաժնի օտար լեզուների դասավանդման գծով դպրոցական տեսուչ-մեթոդիստ, դասավանդել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում:
Աշխատել է որպես թարգմանիչ «Ազատամարտ» թերթի քաղաքական բաժնում, աշխատակցել է «Երկիր» թերթին, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղակատվական կենտրոնում (ԱՀՀ ՀԿ կենտրոն), որպես հասարակական կապերի բաժնի աշխատակից, տեխնիկական օժանդակության բաժնում՝ բաժնի ղեկավարի օգնական, բաժնի ղեկավարի պաշտոնակատար: 2001-2004թթ.-ին Մամուլի աջակցության «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության եռալեզու ինտերնետ էջերի խմբագիր:
1998թ.-ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Արեւմտյան կառավարման հիմունքներ» եռամսյա դասընթացը:
Մասնակցել է Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված մեկնարկային վերապատրաստման՝ «Թարգմանության մարտահրավերներ․ Եվրոպական միություն, իրավական անգլերեն և հայերեն, օրենսդրական տեխնիկա, թարգմանչական տեխնիկա, թարգմանությանն օժանդակող համակարգչային» դասընթացը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Iravaban․net առնցանց մասնագիտական մեդիայի հանրային կապերի և մարքեթինգի հարցերով համակարգող
Ալլան միացել է ասոցիացիային 2023 թվականից։ Զբաղվում է Iravaban․net առնցանց մասնագիտական մեդիայի պրոդուկտների վաճառքների, ֆինանսական կայունության ապահովման և մեդիայի առաջխաղացման ու կապերի զարգացման հարցերով։
2024թ․ -ին ավարտել է Հայ-ռուսական համալսարանի զբոսաշրջության և բիզնեսի բաժինը։
Հանդիսանում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային բարեվարքության դպրոցի շրջանավարտ։