Երևան
ՀԵԻԱ–ն իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել նշված մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ կոռուպցիոն և այլ բացասական երևույթները նվազեցնելու ճանապարհով: Ծրագրի ամփոփումից հետո կներկայացվի դրանց վերացմանն ուղղված համապատասխան համակարգային և ընթացակարգային առաջարկություններ:
Ծրագրի հիմնական նպատակն է նաև նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը:
Այսօրվանից սկսած ծրագրի դիտորդները այցելելու են ՔԿԱԳ տարածքային բաժիններ՝ դիտարկելու վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները և արձանագրելու հնարավոր խախտումները:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա