Եվրամիությունը 650 հազար եվրո կտրամադրի Հայաստանին հակակոռուպցիոն Նոր ծրագրի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կներգրավվի կոռոււպցիայի դեմ բազմակողմանի պայքարում։ Եվրոպայի միության օժանդակությամբ Հայաստանում մեկնարկած «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրով կմեծանա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում։ Ինչպես ծրագրի մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ արդարադատության Նախարարի տեղական Արամ Օրբելյանը, մեկնարկող լայնամասշտաբ ծրագիրն ուղղված կլինի կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսություն հաստատելուն։ «Մենք կունենանք ևս մեկ լայնամասշտաբ ծրագիր, որն ուղղված կլինի պետական մարմիններին օգնելու նկատել կոռուպցիոն և իրավական խնդիրները։ Ծրագիրը նախատեսում Է նաև քաղաքացիական հասարակության զարգացում, ինչպես նաև պետություն–հասարակություն երկխոսություն։ Այսօր Հայաստանում մշակվում Է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, որի առաջնային տարբերակը պատրաստ լինելուն պես կքննարկվի քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ»,– «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ասաց Օրբելյանը։
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները, հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նրանց կտրամադրվեն փոքրիկ դրամաշնորհներ, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմները ամրապնդելու համար ՔՀԿ- ների մասնակցությամբ կստեղծվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն։ «Եթե քաղաքացիական հասարակությունը չբարձրաձայնի շատ խնդիրներ և օրակարգային չդարձնի իշխանությունների համար, ապա դժվար թե այդ խնդիրները նկատվեն։ Հետևաբար կարևոր է հակակոռուպցիոն պայքարի մեջ առաջնայիՆ տեղ տալ քաղաքացիական հասարակությանը»,– ասաց Զադոյանը։
Ծրագիրն իրականացնում Է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ։ Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր)։ Ծրագրի բյուջեն կազմում Է 650.000 եվրո։
Գոհար Ավետիսյան

https://armenpress.am/arm/news/755209/evramiutyuny-650-hazar-evro-ktramadri-hayastanin-hakakorupcion.html