Շիրակի մարզ, Գյումրի, 08.09.2015-30.09.2015
«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի Սեպտեմբերի 8-ից Սեպտեմբերի 30-ը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակում թվով 8 ակտիվ երիտասարդների համար անցկացվել է ուսուցանողների ուսուցման դասընթացը, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է «Կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցը», «Աշխատանքային իրավունքները, այդ թվում՝ հավասար վճարումը և մայրության նպաստները, աշխատանքային խտրականության արգելքը», «Սեփականության իրավունքը, այդ թվում՝ ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում», «Կանանց մասնակցությունը, միջազգային լավագույն փորձը», «Միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները» թեմաները:
Ուսուցանողների ուսուցման ավարտից հետո դասընթացի մասնակիցները կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր ուսումնական հաստատություններում և համայնքներում հանրային իրազեկության սեմինարներ են անցկացրել: