Ընտրական բարեվարքությունը և տեղեկատվական դիմակայունությունը Հայաստանում․ իրավական շրջանակ, քաղաքացիական մասնակցություն և Մոլդովայի համեմատական փորձ․ քաղաքականության համառոտագիր

Սույն քաղաքականության համառոտագիրը պատրաստվել է «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ: 

Ուսումնասիրությունն անդրադառնում է ընտրողների իրավունքների իրացմանը, ապատեղեկատվության ազդեցությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածությանը և ընտրական օրենսդրության առկա մարտահրավերներին։ Այն հիմնված է Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում անցկացված 16 համայնքային սեմինարների՝ 251 մասնակցի տվյալների, 364 իրավաբանական խորհրդատվությունների արդյունքների, ինչպես նաև Մոլդովայի փորձի ուսումնասիրության վրա։

Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ՝ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման, քաղաքացիական մասնակցության ընդլայնման և տեղեկատվական դիմակայունության բարձրացման ուղղությամբ։

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի տեսակետը: 

Փաստաթուղթը պատրաստել են «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի ազգային փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը՝ ծրագրի միջազգային փորձագետներ Իգոր Բոտանի և Պոլինա Պանաինտեի (ADEPT Association, Moldova) փորձագիտական ներդրմամբ և աջակցությամբ։