2026 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով Արդարադատության նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումներն ու նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց նպատակներին, հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։
Քննարկման ընթացքում հասարակական խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել անդրադառնալու ներկայացված բարեփոխումներին, փոխանակելու տեսակետներ և բարձրաձայնելու ոլորտներին առնչվող հարցեր։
Նիստին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անունից մասնակցել է իրավաբան Մարիաննա Ավագյանը։