Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կազմակերպած միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանը Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման կողմից սահմանված «Տարվա քաղաքացի» ամենամյա մրցանակը հանձնեց Արմենուհի Առաքելյանին:
Նա 2013 թվականին Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավական օգնության շնորհիվ կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները` գիտակցելով իր իրավունքների պաշտպանության կարևորությունն ու սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել: Մրցանակը ստացավ Արմենուհի Առաքելյանի ամուսինը:
«Մենք Սահմանադրության մեջ հենց այնպես չենք գրել, որ մարդը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները, արժանապատվությունը բարձրագույն արժեքներ է, և լինի Արդարադատության նախարար, լինի ինչ-որ հանձնաժողով, իր գլխավոր առաքելությունը մարդուն ծառայելն է և այդ մարդու խնդիրները լուծելն է»,- հայտնեց Հրայր Թովմասյանը:
Իսկ Հրաչյա Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ իր պայքարի հաղթանակի գործում մեծ լումա ունի Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը և կոչ արեց բոլոր քաղաքացիներին տեր կանգնել իրենց իրավունքներին:
Քաղաքացին ընդդեմ ԲՍՊ գործակալության պատմության մանրամասները` տեսանյութում: