Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։
Նիստին մասնակցել է Մարատ Ատովմյանը։ Իր ելույթի ժամանակ պարոն Ատովմյանը արել է 2 հարցադրում, որից մեկը վերաբերում է օտարերկրյացիների կողմից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու հետ կապված առկա հիմնախնդիրներին, իսկ երկրորդը’ ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված առկա որոշ խոչընդոտներին և նախարարին է ներկայացրել դրա լուծմանը միտված առաջարկներ պարունակող փաստաթուղթ։ Նախարարը և փոխնախարարը պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ քննարկել բարձրացված հիմնահարցերը։
Լուսանկարները՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կայքից։
Մանրամասները՝ այստեղ։