Շիրակի մարզում քննարկել են տեղեկատվական դիմակայունության ամրապնդման հարցերը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության  կողմից իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի երկրորդ փուլը եզրափակվել է Շիրակի մարզում։

Մայիսի 12-ին Գյումրին հյուրընկալել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների և իրավաբանների՝ նպատակ ունենալով նրանց իրազեկել ապատեղեկատվության դեմ պայքարի, ընտրական իրավունքի, ընտրական բարեվարքության և մեդիագրագիտության թեմաների վերաբերյալ։

Դասընթացները բաղկացած են երեք փուլից։ Առաջին փուլը տեղի է ունեցել Երևանում, որտեղ վերապատրաստվել են մարզային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մեդիա և իրավական բաղադրիչների ղեկավարները ազգային և միջազգային փորձագետների կողմից։
Երկրորդ փուլն անցկացվել է Գեղարքունիքի, Իջևանի, Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ վերապատրաստված ղեկավարները վերապատրաստել են լրագրողների, իրավաբանների և ՔՀԿ-ների։
Ծրագրի ավարտական փուլում վերապատրաստված մասնակիցներն իրենց հերթին համայնքային իրազեկման սեմինարներ կանցկացնեն իրենց համայնքների քաղաքացիների համար՝ հնարավորություն ընձեռելով միջազգային առաջադեմ, մասնավորապես՝ Մոլդովայի փորձը։

Մանրամասները`տեսանյութում։