Ընտրական կրթություն մարզերում․ Գեղարքունիքում կայացավ ծրագրի երկրորդ փուլը

Գեղարքունիքի մարզում կայացել է «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Այս փուլին մասնակցել են Սևան, Գավառ և Ճամբարակ քաղաքները ներկայացնող չորս թիմեր։

Ծրագրի նպատակն է բարձրացնել ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածությունը, զարգացնել մեդիագրագիտության հմտությունները, ինչպես նաև խթանել քաղաքացիների մասնակցությունն ու ընտրական բարեվարքության մշակույթը մարզերում։ Այն իրականացվում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Դասընթացը հատկապես օգնում է առաջին անգամ ընտրողներինէ իմանալ իրենց իրավունքները։

Սևանում անցկացված դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են ընտրողների իրավունքներին, ընտրական բարեվարքությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին և քաղաքացիական ներգրավվածությանը վերաբերող հարցեր։ Օրակարգը ներառել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ՝ խմբային աշխատանքների ձևաչափով։

Մանրամասները տեսանյութում։