Մայիսի 8-ին Իջևանում անցկացվեց «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի երկրորդ փուլի հերթական դասընթացը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Միջոցառումը միավորել էր Տավուշի մարզի տարբեր համայնքներից եկած երիտասարդներին, քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին և ոչ միայն։
Ծրագրի հիմնական ուղղվածությունը ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, մեդիագրագիտության հմտությունների զարգացումը և տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողությունների ամրապնդումը։ Այն իրականացվում է մի քանի մարզերում՝ նպատակ ունենալով տեղական մակարդակում ձևավորել ավելի տեղեկացված և պատասխանատու քաղաքացիական մասնակցություն։
Մանրամասները տեսանյութում։