2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին տեղի կունենա փաստաբանական գրասենյակների ցուցահանդես (Legal Expo), որը մեկ հարթակում կհամախմբի ոլորտի առաջատար մասնագիտական կազմակերպություններին և ընկերություններին։
Միջոցառմանը կմասնակցի նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ ներկայացնելով իր տարիների փորձը, գործունեության ուղղությունները ու մատուցվող ծառայությունները։
Էքսպոն տեղի կունենա Գիտությունների ազգային ակադեմիայում՝ Բաղրամյան 24 հասցեում։ ԻՀԱ-ն ներկայացված է լինելու թիվ 16 տաղավարում։
ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կազմակերպվող միջոցառումը բացառիկ հնարավորություն է՝ տեղում ծանոթանալու իրավաբանական ծառայություններին, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և գտնելու ձեր իրավական խնդիրների արդյունավետ լուծումներ։
Մուտքն ազատ է բոլոր հետաքրքրված անձանց համար։