Տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը

Մարտի 5-ին տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիա-ի խորհրդի նիստ, որին մասնակցեցին խորհուրդի անդամները՝ քննարկելու ասոցիացիայի գործունեության, Iravaban.net առցանց մեդիայի, անդամության և այլ  հարցեր։

Նիստին մասնակցում էին ԻՀԱ նախագահ, խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը, ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանը, ԻՀԱ խորհրդի քարտուղար Արփինե Եղիկյանը, ԻՀԱ խորհրդի անդամներ Աստղիկ Մատինյանը և Կարեն Քոչարյանը։

Օրակարգային հարցերի շրջանակում զեկուցվեց 2026թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության ամփոփ հաշվետվությունը, ներկայացվեց Iravaban.net-ի գործունեությունը, քննարկվեց անդամության, անդամավճարների վիճակը և այլ հարցեր։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև առաջարկներ հասարակական հնչեղություն ունեցող իրավական հարցերի քննարկումներ կազմակերպելու, պետական մարմինների, փորձագետների, ոլորտային, փաստաբանական գրասենյակների և մեդիայի ներգրավմամբ կառուցողական երկխոսության ապահովման վերաբերյալ։

Արդյունքում խորհուրդը ի գիտություն ընդունեց հաշվետվությունները, հաստատեց համապատասխան որոշումները և նախատեսեց իրականացնել առաջադրված նախաձեռնությունները։