Դեկտեմբերի 4-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի հերթական նիստն անցկացվեց առցանց եղանակով: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ՝ Կարեն Զադոյանը, Մարատ Ատովմյանը, Արփինե Եղիկյանը, Կարեն Քոչարյանը և Աստղիկ Մատինյանը:
Նիստի ընթացքում ներկայացվեցին ԻՀԱ-ի 2025 թվականի սեպտեմբերի 19-ից հետո իրականացված գործունեության ամփոփ հաշվետվությունը՝ իրականացված ծրագրերը, նախաձեռնությունները, համագործակցությունները և դրանց արդյունքները։
Նիստի հաջորդ օրակարագային հարցը վերաբերվում էր Iravaban.net առցանց մասնագիտական մեդիայի աշխատանքներին: ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը շեշտեց, որ Iravaban.net-ը շարունակում է դիրքավորվել որպես իրավաբանական ոլորտի առաջատար մասնագիտական մեդիա, և նշվեց, որ ներկայիս աշխատանքները ընդգրկում են մեդիայի աշխատակազմի վերջնական ձևավորումը, մեդիայի աշխատանքային միջավայրի բարելավումն ու վերազինումը, մեդիայի մասնագիտական բովանդակության լավարկումն ու մեդիայի բիզնես մոդելի կառուցումը։
ԻՀԱ-ի խորհրդի անդամները դրական գնահատեցին ԻՀԱ կողմից իրականացված ծրագրերը և նախաձեռնությունները, ինչպես նաև կարևորեցին Iravaban.net-ում սկսված բարեփոխումների և մեդիայի մասնագիտական որակի բարձրացման շարունակականության ապահովումը: