Կայացավ Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի ավարտական հավաստագրերի հանձնման արարողությունը

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի ուսուցման շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը։

Միջոցառման սկզբում ներկայացվեցին մենթորական աջակցության փուլի արդյունքները՝ նպատակ ունենալով մասնակիցների մոտ զարգացնել գործնական հմտությունները ապատեղեկատվության դիմադրողականության գործընթացում։  Այս փուլում փորձառու մենթորների աջակցությամբ մասնակիցները կատարել էին խմբային հետազոտական աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ իրականացվել էր չորս խմբային նախագիծ, որոնք անդրադառնում էին հետևյալ թեմաներին․

  • ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ տեղեկատվական դաշտի համալիր վերլուծություն և հանրային իրազեկման ռազմավարության մշակում,
  • Հայաստանում տեղեկատվական անվտանգության և մեդիագրագիտության վերլուծություն և միջոլորտային համագործակցության ռազմավարության մշակում,
  • COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվական դաշտի համալիր վերլուծություն և համագործակցության գործողությունների պլանի մշակում,
  • Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական դաշտի համալիր վերլուծություն և համագործակցության գործողությունների պլանի մշակում։

Մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած աշխատանքները՝ բարձրացնելով առկա խնդիրները և առաջարկելով դրանց հնարավոր լուծման տարբերակներ։

Միջոցառման երկրորդ մասում ակադեմիայի շրջանավարտներին շնորհվեցին Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի ավարտական հավաստագրերը։

Սույն միջոցառումն իրականացվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա․ ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները: