Ապատեղեկատվության հակազդման համակցված ձեռնարկ

Ապատեղեկատվության հակազդման համակցված ձեռնարկը մշակվել է՝ աջակցելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մեդիա կառույցներին, պետական մարմիններին և մասնավոր սեկտորին տեղեկատվական անվտանգության և հանրային վստահության ամրապնդման գործում։

Ձեռնարկը ներկայացնում է համակարգային մոտեցում ապատեղեկատվության կանխարգելման, հայտնաբերման, արձագանքման և վերականգնման համար՝ համադրելով միջազգային լավագույն փորձը և Հայաստանի ազգային առանձնահատկությունները։

Փաստաթղթում ներառված են.

  • ապատեղեկատվության ձևերի և մանիպուլյացիոն մեխանիզմների վերլուծություն,
  • փաստերի ստուգման և մեդիագրագիտության գործիքակազմ,
  • ռազմավարական հաղորդակցության և հականարատիվների ձևավորման մեթոդաբանություն,
  • տեղեկատվական ճգնաժամերի կառավարման և արագ արձագանքման մոդելներ,
  • Լիտվայի հաջողված փորձի ուսումնասիրություն և կիրառելի լուծումներ Հայաստանի համար։

Ձեռնարկը միտված է ձևավորելու միասնական և համակարգված հակազդման մշակույթ, որտեղ պետությունը, ՔՀԿ-ները, մեդիան և մասնավոր հատվածը գործում են որպես գործընկերներ՝ պաշտպանելու հանրային դիսկուրսի որակը և ժողովրդավարական կայունությունը։

Սույն ձեռնարկը պատրաստվել է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա․ ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից՝ Լիտվայի զարգացման համագործակցության և ժողովրդավարության աջակցման ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Լիտվայի Հանրապետության դեսպանության կամ կառավարության տեսակետները: