«Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների (essay) մրցույթ

Իրավաբանների հայկական ասոցիացիան «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Խոսի՛ր արդարության մասին» շարադրությունների (essay) մրցույթի գրանցման մեկնարկը։

Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդների ակտիվ մասնակցությունը արդարադատության, ոստիկանության և մարդու իրավունքների ոլորտների կատարելագործման գործընթացում և նպաստել այդ ոլորտների նկատմամբ գիտակցված մոտեցումների ձևավորմանը։

Մրցույթին հրավիրվում են մասնակցել միջին և ավագ դպրոցների ստեղծագործ աշակերտները, ինչպես նաև ուսանողները։

Մրցույթին մասնակցել ցանկացողները  կարող եք գրանցվել այստեղ։

Մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի սեփական մտածողությամբ գրված շարադրություն «Խոսի՛ր արդարության մասին» խորագրով։ Բոլոր աշխատանքները պետք է թեմատիկ առումով վերաբերվեն ոստիկանության, արդարադատության կամ մարդու իրավունքների ոլորտներից մեկին։

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Չափանիշ Բացատրություն Միավոր
Լեզու Գնահատվում է, թե որքանով է աշխատանքի շարադրանքը գրական հայերենով

5

Բովանդակություն Գնահատվում է, թե որքանով է հեղինակն իր սեփական տեսակետը և առաջարկները ներկայացնում

5

Ընդամենը  

10

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Շարադրությունների (essay) մրցույթի աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափանիշներին․

  1. Լինեն առավելագույնը 2 էջի սահմաններում։
  2. Կարող են լինեն և՛ համակարգչով հավաքած, և՛ ձեռագիր տարբերակներով։
  3. Ձեռագիր շարադրությունները ներկայացնել PDF կամ JPEG ֆորմատներով։
  4. Տպագիր շարադրությունը ներկայացնել Word ֆորմատով։
  5. Աշխատանքները պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի առարկայի հատվածում նշելով մրցույթի խորագիրը և աշխատանքի հեղինակի անունը և ազգանունը։

Նշենք, որ գնահատման հանձնաժողովի կողմից կդիտարկվեն մրցութային այն աշխատանքները, որոնք համապատասխանում են վերոնշյալ տեխնիկական չափանիշներին։

ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ

  • Մրցույթի գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 31-ը, ժամը 23։59
  • Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 5-ը, ժամը 23։59
  • Արդյունքների ամփոփում՝ մինչև հոկտեմբերի 15

ԿԱՐԵՎՈՐ․ մրցույթի մանրամասներին և մրցույթին մասնակցել ցանկացողների հարցերի պատասխանելու նպատակով նախատեսվում է օգոստոսի 22-ին, ժամը 15։00-ին իրականացնել իրազեկման առցանց հանդիպում։ Հանդիպման հղումն այստեղ։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 54 01 99 հեռախոսահամարով։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան հավաստագրեր և մրցանակներ։

«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրով` «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ոստիկանական բարեփոխումների մոնիթորինգի և ազդեցության գնահատման գործում՝ ապահովելով կառուցվածքային ներգրավման մեխանիզմներ, անկախ գնահատում և հանրային իրազեկվածության բարձրացում: Նախատեսվում է ծրագրի իրականացման ընթացքում սերտ համագործակցություն և ներգրավում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Այս հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: