Ցանկանու՞մ ես սովորել, թե ինչպես ճանաչել և դիմակայել ժամանակակից տեղեկատվական սպառնալիքները․ ապագայի մարտահրավերներին պատրաստ լինել և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմին ծանոթանալ։
Մեկնարկում է Ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիայի ուսուցումը: Այն իրականացվում է «Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականության ակադեմիա․ ռազմավարական պաշտպանության կարողությունների զարգացում Լիտվայի փորձի փոխանցման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն էլ իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության կողմից ֆինանսավորմամբ:
Ակադեմիան նպատակ ունի Լիտվայի Հանրապետության փորձի փոխանցման միջոցով ամրապնդել Հայաստանի ապատեղեկատվության դիմադրողականությունը՝ կարողությունների զարգացման, հանրային իրազեկության բարձրացման և բազմասեկտորային երկխոսության միջոցով:
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՓՈՒԼԵՐԸ․
ՓՈՒԼ 1․ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ
5 հիմնարար թեմաներ՝ ժամանակակից e-learning հարթակով, հետաքրքիր տեսանյութերով և նյութերով հագեցած։ Յուրաքանչյուր թեմայի ավարտին մասնակիցները պետք է լրացնեն գիտելիքների ստուգման առցանց հարցաշարեր:
ՓՈՒԼ 2․ ԽՈՐԱՑՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Երկօրյա ինտենսիվ դասընթացներ՝ առկա ձևաչափով, որի ընթացքում փորձագետների օգնությամբ մասնակիցները ստանալու են առավել խորացված գիտելիքներ և կարողություններ:
ՓՈՒԼ 3․ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային փորձագետների հետ՝ փորձի փոխանակման և նորագույն մեթոդների ուսումնասիրման նպատակով։
ՓՈՒԼ 4․ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Խմբային նախագծերի և հանձնարարությունների իրականացում փորձառու մենթորների հետ։
Ուսուցման ավարտին բոլոր փուլները հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական հավաստագրեր:
ԳՐԱՆՑՎԻ՛Ր ՀԻՄԱ
Ակադեմիայի ուսուցմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ:
ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ․
- Ուսուցումն ԱՆՎՃԱՐ Է
- Մեկնարկը՝ 2025 թվականի օգոստոսի 25-ից
- Տևողությունը՝ շուրջ մեկ ամիս
- Գրանցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99:
Դիմակայի՛ր ապատեղեկատվությանը։ Եղի՛ր փոփոխության մի մաս։