«Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում»

ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում 2025թ.-ի ապրիլի 4-ին «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որի արդյունքում կիրականացվի «Արդյունավետ և ներառական ոստիկանական բարեփոխումների հանրային վերահսկողություն և իրազեկում» ենթադրամաշնորհային ծրագիրը: 

Ծրագիրը կամրապնդի քաղաքացիական հասարակության դերը ՀՀ ոստիկանական բարեփոխումների մշտադիտարկման գործում՝ փաստահեն գնահատման, կառուցվածքային երկխոսության և հանրային իրազեկման միջոցով: Այն նպատակ ունի բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ոստիկանական կառույցներում և խթանել հանրության մասնակցությունը և վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ:

Ենթադրամաշնորհի հիմնական նպատակներն են`

  • Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության և դրանից բխող 2024-2026թ․թ․գործողությունների ծրագրիանկախ մոնիթորինգի իրականացում
  • Քաղաքացիականհասարակության և պետական կառույցների միջև կառուցվածքայիներկխոսության խթանում
  • Ոստիկանականբարեփոխումներիքննարկումներում հանրային իրազեկության և ներգրավվածության բարձրացում

Հիմնական գործողությունները`

  • Նշված ռազմավարության իրականացման վերաբերյալ քաղաքականության առաջարկություններով համապարփակ մշտադիտարկման զեկույցի մշակում
  • Չորս ֆոկուս խմբային քննարկումների և երկու հանրային-մասնավոր երկխոսության միջոցառումների կազմակերպում
  • Ոստիկանական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ 16 մեդիա հոդվածների և տեսողականնյութերի հրապարակում
  • Ոստիկանական գործունեության և մարդու իրավունքների թեմայով երիտասարդների համարհամապետական ստեղծագործական մրցույթի կազմակերպում

Ակնկալվող ազդեցությունը`

Ծրագիրը կխթանի քաղաքացիական հասարակությանը՝ ազդելու ոստիկանական բարեփոխումների իրականացման վրա, կհաստատի շահագրգիռ կողմերի միջև կայուն ներգրավման մեխանիզմներ և կբարձրացնի հանրային իրազեկվածությունը ընթացիկ բարեփոխումների մասին: Անկախ վերահսկողության և կառուցողական առաջարկությունների միջոցով այն կնպաստի ավելի հաշվետու և քաղաքացիակենտրոն ոստիկանական կառույցների ձևավորմանը՝ միաժամանակ ամրապնդելով հանրության վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ:

Ծրագրի տևողությունը՝ 

8 ամիս, 2025թ. ապրիլի 4 – 2025թ. դեկտեմբերի 4