2010

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2010 թվականիարտաքին աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

 

Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ   ԵՄ

“Բեյքեր Թիլլի Արմենիա” ՓԲԸ

Գլխավոր տնօրեն

 

________________Փ.Գևորգյան

 

Աուդիտորական ծառայությունների իրականացման

լիցենզիա թիվ 054` տրված ՀՀ ֆինանսների

 և էկոնոմիկայի նախարարության կողմից

 

ԱՆԿԱԽ    ԱՈՒԴԻՏՈՐԻ    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ  իրավաբանների

Ասոցիացիա” հասարակական կազմակերպության

համաժողովին և վարչությանը

Մենք իրականացրել ենք «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, կից ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, որոնք ներառում են 31 դեկտեմբեր 2010թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշվապահական քաղաքականության ամփոփ նկարագիրը և այլ պարզաբանող ծանոթագրություններ:

Ֆինանսական հաշվետվությունների համար տնօրինության պատասխանատվությունը

Սույն հաշվետվությունների՝ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների համաձայն պատրաստման և արժանահավատ ներկայացման (ՖՀՆՄՍ) համար պատասխանատու է տնօրինությունը: Այդ պատասխանատվությունը ներառում է խաբեության կամ սխալի հետևանքում առաջացած էական խեղաթյուրումներ չպարունակող ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և իրական ներկայացման նկատմամբ ներքին վերահսկողության մշակումը, կիրառումը և պահպանումը, պատշաճ հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրությունը և կիրառումը, ինչպես նաև տվյալ հանգամանքներում ողջամիտ հաշվապահական գնահատումների կատարումը:

Աուդիտի պատասխանատվությունը 

Մեր պատասխանատվությունը իրականացված աուդիտի հիման վրա սույն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություն արտահայտելն է: Այս ստանդարտները պահանջում են, որպեսզի մենք պահպանենք էթիկայի կանոնները, և աուդիտը պլանավորենք և իրականացնենք այնպես, որպեսզի ձեռք բերենք բավարար երաշխիքներ, որ ֆինանսական հաշվետվությունները զերծ են էական խեղաթյուրումներից:

Աուդիտը ներառում է ֆինանսական հաշվետվություններում ներկայացված գումարների և բացահայտումների վերաբերյալ աուդիտորական ապացույցների ձեռքբերմանն ուղղված ընթացակարգերի իրականացում: Ընթացակարգերի ընտրությունը հիմնված է աուդիտորի դատողությունների վրա, ներառյալ՝ խաբեության կամ սխալի հետևանքում ֆինանսական հաշվետվությունների էական խեղաթյուրման ռիսկի գնահատումը: Այս ռիսկը գնահատելիս աուդիտորը հաշվի է առնում ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և արժանահավատ ներկայացման ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունը, ինչը թույլ է տալիս մշակել տվյալ հանգամանքներին համապատասխան աուդիտորական ընթացակարգեր, սակայն ոչ  ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության ներքին վերահսկողության արդյունավետության մասին կարծիք արտահայտելու նպատակով: Աուդիտը ներառում է կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության համապատասխանության և տնօրինության կատարած հաշվապահական գնահատումների հիմնավորվածության, ինչպես նաև ընդհանուր առմամբ ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը:

Մենք գտնում ենք, որ մեր կողմից ձեռք բերված աուդիտորական ապացույցները պատշաճ և բավարար հիմք են հանդիսանում մեր աուդիտորական եզրակացության համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով, 2010թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Աուդիտոր

Մ. Մկրտչյան    ____________

Հաշվապահական հաշվեկշիռ

 

31 դեկտեմբերի 2010թ.

                                                                                                                             հազ. դրամ

ԱԿՏԻՎ

Ծանոթագրություն

2010  (սռուգված)

2009(ստուգված)

 
 Ոչ ընթացիկ ակտիվներ
 
Հիմնական միջոցներ

3

42,194

41,805

Ոչ նյութական ակտիվներ

4

59

71

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

5

13

13

Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ

 

42,266

 

41,889

 
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ ակտիվներ դեբիտորական պարտքեր և կանխավճարներ

6

271

630

Դրամական միջոցներ և համարժեքներ

7

30,028

68,396

Ընդամենը ընթացիկ ակտիվներ

30,299

 

69,026

 

 

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

72,565

 

110,915

ՊԱՍԻՎ
 
 
Ոչ ընթացիկ պարտավորություններ
 
Ակտիվներին վերաբերող շնորհներ

8

42,251

41,874

Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ

42,251

 

41,874

 
Ընթացիկ պարտավորություններ
 
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ

9

2,243

1,197

Եկամուտներին վերաբերող շնորհներ

10

28,071

67,844

Ընդամենը ընթացիկ պարտավորություններ

30,314

 

69,041

 

 

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

72,565

 

110,915

Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ